Մերիլին Մոնրոյի հանրահայտ մարմնագույն, ուլունքապատ զգեստը, որը նա կրել է Happy Birthday երգը կատարելիս` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տարեդարձի առթիվ, աճուրդի կհանվի այս աշնանը:
Julien's Auctions աճուրդի տունը դերասանուոհւ զգեստը մտադիր է վաճառել նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Նախնական գնահատումների համաձայն` այն կարող է վաճառվել 2-3 մլն դոլարով:
Աղմկահարույց դերասանուհին այդ զգեստը կրել է Քենեդիի 45-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարության ժամանակ1962 թվականի մայիսի 19-ին` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամերգային համալիրում:
Զգեստը կարված է մետաքսե շղարշից և պատված է հազարավոր բյուրեղյա ուլունքներով և փայլերով: Այն վերջին անգամ աճուրդով վաճառվել է 1999-ին` 1.267 մլն դոլարով: