Բավ է պառակտվել
20-06-2014 10:20

Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու ծառայակցի վրա

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը՝ ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու ծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել, ինչից հետո կրակ բացած զինվորն ինքնասպան է եղել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «N» զորամասում՝ ժամը 06:45-ին:
Զինվոր Ագաքիշիևը կրակ է բացել ինքնաձիգից և սպանել իր ծառայակից Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել մեկ այլ զինծառայակից Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել: Զինվորական դատախազությունը սկսել է քննել դեպքերը։