Բավ է պառակտվել
28-03-2015 12:40

Գազանաբար սպանվել է Շրի Լանկայի նախագահի եղբայրը

Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենայի (Maithripala Sirisena) կրտսեր եղբայրը մահացել է հիվանդանոցում իր վրա կացնով տղամարդու հարձակումից երկու օր անց: Պատահարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից 215 կմ հեռավորության վրա գտնվող տուժածի հայրենի քաղաքում՝ Պոլոնարուվայում: 40-ամյա Պրայանթա Սիրիսենան (Priyantha Sirisena) գլխի լուրջ վնասվաքներ է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն վնասվածքները այնքան լուրջ էին, որ չնայած բժիշկների կողմից կատարած վիրահատությանը նրանց չի հաջողվել փրկել տուժածին: Այդ ժամանակ երկրի նախագահը պետական այցով գտնվում էր Չինաստանում: Կասկածյալը կալանավորվել է: Պատահարի քննությունը շարունակվում է: