Բավ է պառակտվել
16-12-2020 12:43

Հայաստանի Շիրակի մարզից կամավորները 3 օր է շրջափակման մեջ են Հին Շեն գյուղի մոտ

Շիրակի մարզի մի քանի տասնյակ բնակիչ փակման մեջ են կամ արդեն գերեվարվել են Ղարաբաղի Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի մոտակայքում, ասել են Sputnik Արմենիային մարզի բնակիչները:

Շիրակի մարզի բնակիչ Ռուզաննա Թամասյանն ասաց, որ իր փեսան՝ ծնված 1992 թ. ընկեր-կամավորների հետ միասին ավելի քան 3 օր շրջափակման մեջ են եղել։ Երեկ ադրբեջանական տեսանյութերի վրա նրանք տեսել են, թե ինչպես է նրանց ջոկատը գերի հանձնվում:

«Ո՞ւր էին նրանք, որտե՞ղ է մեր պետությունը, որ երեք օր շրջափակման մեջ էին՝ ճակատագրի կամքին թողնված», - ասաց Թամասյանը:

Ըստ նրա, շրջափակման մեջ հայտնվածների ու գերեվարվածների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են: Խոսքն, ըստ լուրերի, մոտ 150 կամավոր մասին է, մասնավորապես՝ Սարապատ գյուղի բնակիչների: Նույն իրավիճակն է Աշոցքի կամավորների հետ:

Կինը նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել է կիրակի կեսօրին: Նա ասել է, իրենց ասել են, որ իջնեն իրենց դիրքերից, քանի որ մեքենաները չեն կարող հասնել նրանց: Դրանից հետո ոչ մի տեղեկություն չկար, ապա հայտնվեց նրանց հանձնվելու մասին լուսանկարը:

Ղարաբաղ մեկնած գերիների հարազատներին խորհուրդ է տրվել հանդիպել խաղաղապահների ղեկավարության հետ:

«Որտե՞ղ է մեր պետությունը, եթե պատասխան ենք ակնկալում ռուս խաղաղապահներից», - նշել է Թամասյանը:

Նրա դուստրն ու փեսան ունեն երկու երեխա, ամենայն հավանականությամբ, փեսան գերի է ընկել Խծաբերդի մոտակայքում:

Իր հերթին, շրջանի մեկ այլ բնակիչ Կարապետ Պողոսյանն ասաց, որ Շիրակի մարզի շուրջ 2 տասնյակ պաշտոնյա, ովքեր որպես կամավոր մեկնել էին Ղարաբաղ հայտնվել են շրջափակման մեջ Հին Շեն գյուղի մոտակայքում: Նրանց թվում նաև գյուղապետեր կան։

Նրա խոսքով՝ այժմ ռուս խաղաղապահները Հին Շենում են, իսկ շրջափակման մեջ հայտնված կամավորները նրանցից 5 կմ հեռավորության վրա:

«Թուրքերն (ադրբեջանցիներ - խմբ.) ասում են՝ մենք կթողնենք խաղաղ բնակիչներին, բայց զինվորականները չպետք է հեռանան: Խայռառակ իրավիճակ: Անգամ տեղեկություններ ստացվեցին, որ թշնամին Արմավիրից կամավորներ է հարևան դիրքում սպանել: Սկզբում ասացին, որ միջանցք կտան, հետո սկսեցին կրակել », - ասաց Պողոսյանը:
ՀՀ ՊՆ-ն բացատրություն է պահանջել Պաշտպանության բանակից` 100 հայ գերիների վերապերյալ տեսանյութի կապակցությամբ:

Ավելի վաղ Gisher.News-ը գրել էր, որ նախորդ օրը, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ադրբեջանցիները հեռացել են Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը միացնող ճանապարհից, որտեղ գտնվում էին մի քանի օր: