Բավ է պառակտվել
18-02-2021 16:48

Կիսված գյուղը՝ Թաղավարդ

Երեխաների խաղի ու աքաղաղի ձայները խախտում են գյուղի անդորրը։ Գյուղ այցելող յուրաքանչյուր մարդ կարող է նման տեսարանի ակատանես լինել։ Առաջին հայացքից թվում թե անսովոր ոչինչ չկա։ Սակայն երբ գյուղի ցուցանակը ազդարում է, որ դու Թաղավարդ գյուղում ես պատկերն իրոք դառնում է անսովոր։ Թաղավարդում ընթացող թեժ մարտերի մասին պատերազմի ընթացքում բազմիցս է խոսվել։ Ավելի քան 1300 բնակիչ, 7կմ երկարություն ունեցող գյուղի կեսն այսօր գտնվում է թշնամու հսկողության տակ, իսկ ներքևի հատվածը, որն ավելի շատ հայտնի է Կալեր անվամբ, երեք կողմից շրջապատված է հակառակորդի դիրքերով։ Գյուղը հայկական կողմին կապող միակ ճանապարհն անցնում է Կարմիր Շուկայով, իսկ ճանապարհ ցույց տվող գյուղացիներն անընդհատ հուշում են՝ «շատ առաջ չգնաք, գյուղի կեսը մերը չէ: Բուն Թաղավարդը թշնամու հսկողության տակ հայտնվեց հոկտեմբերի 27-ի երեկոյան։

«Էս կողմում թուրքն ա, էս մյուս կողմում թուրքնա։ Կոնկրետ գյուղն ենք կարողացել պահել, դաշտերը անտառները բոլորը իրենցն ա»։
«Իմ ծնողների տունը մնացել է Թաղավարդում, հիմա մեր տանն են ապրում։ Իհարկե վտանգավոր է, բայց մենք այլ միջոց չունենք։
Թշնամու դրոշները տեսանելի է գյուղի ամեն անկյունից։ Թաղավարդ Կալեր հատվածի վերին մասում մի քանի տուն է բնակեցված։ Գյուղապետն ասում է, որ այս տարածքը առավել վտանգավոր է։
«Երեխաները գյուղի ներքին հատվածում են ապրում, այս մասն ավելի շատ մոտ է սահմանին»։
Մինչև պատերազմը Թաղավարդն ուներ 609 հեկտար սեփականաշորհված հող, այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտարը՝ ամբողջությամբ թշնամու դիտակետի տակ։ Գյուղացին կանգնած է երկընտրանքի առաջ ՝ չգիտի հողը վա՞րի, ցա՞նի ի՞նչ անի
«Տեսնում եք մեր ոչխարներն են, մեր աչքի առաջ ամեն օր մորթում են ուտում են։
Գյուղապետ Օլեգ Հարությանը, ում տունը նույնպես անցել է թշնամուն ասում է՝ ապրում է հույսով, որ կորցրածը մի օր վերադարձնելու ենք։
«Ես այդքան չեմ մտածում իմ տան մասին, որ մնացել է թուրքի հողում, ինչքան գերեզմաններին։ Որ չենք կարողանալու մի ծաղիկ դնել։ Էնտեղ մնացել է իմ ծնողներիս, հարազատներիս գերեզմանը; Ու ամեն ինչ պտի անենք, որ գոնե այդ տարածքները հետ բերենք»։

Գյուղապետի հետ խոսք ու զրույցով հասնում ենք գյուղի կենտրոն։ Օլեգ Հարությունյանը մանրամասն պատմում է, թե գյուղի որ հատվածում քանի հոգով են կռվել, քանի զոհ ու վիրավոր ունեցել։
«3 զոհ տվել ենք այս տարածքում, 6 զոհ՝ այս կողմում։ 21 վիրավոր են եղել։ Մեր զինվորը հաղթելա, ռոբոտի նման գալիս էին, չէին էլ նայում՝ էնտեղ մարդա թե գել ա սատկել, ախր շատ -շատ էին»։
Ուղիղ թշնամու նշանառության տակ շինարարները աշխատում են վերացնելով պատերազմի վնասները։ Թաղավարդ Կալերում 149 տուն է մնացել և գրեթե բոլորը վնասվել են։ Իսկ 5 տուն հիմնովին ավերվել է: Սակայն այս հատվածի բնակիչների մոտ 80 տոկոսը, վերադարձել են իրենց օջախներ:
«Ես վեց խոխա ունեմ, վեցն էլ ծառայում են հայերիքին։ Էս իմ տունա, որ իմ ձեռքով եմ շինել ու ես ուրիշ տեղ չեմ գնալու ապրեմ։ Հայրենիքը միշտ պտի սիրել, իսկ դավաճանների կոկորդը կտրել»։

Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թաղավարդցիներն ասում է, որ գյուղը նմանվել է թերակղզու։ Աջ ես նայում սահման է, ձախ՝ սահման, վերև՝ սահման։