Բավ է պառակտվել
20-02-2019 17:14

Ո՞վ է Հայաստանում ամենից վատ հայերեն խոսում․Լեզվի Կոմիտեն բացել է գաղտնիքը

Փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի արվա նախօրեին Լեզվի պետական Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ամփոփել է աշխատանքի արդյունքները, պատմել ապագա ծրագրերի և ամենից հաճախ հանդիպող սխալների մասին։

Լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթներն ընդգրկվել են կառավարության 2019-2023թթ ծրագրում, որտեղ նշվել է հայոց լեզվի՝ իբրև ժամանակակից գիտության բաղադրիչ, գործառության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Ավելին, կառավարությունը մատնանշել է հեռուստաեթերը ցածրորակ լեզվական արտադրանքից “մաքրելու” անհրաժեշտությունը։ Որպես առանցքային նպատակ կառավարությունը նախատեսել է շեշտը դնել գրական հայերենի տարածման, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի միջոցով գրական հայերենի իմացության ամրապնդման վրա։

ԶԼՄ-ները թիրախում են

Ինչպես նշել Գյուրջինյանն, առաջին հերթին Լեզվի կոմիտեի ուշադրության կենտրոնում են գտնվում ԶԼՄ-ները և հեռուստաալիքները։

“Մենք, բառացիորեն “շնչում ենք հեռուստահաղորդավարների թիկունքին” հետևում նրանց լեզվի գրագիտությանը, ներկայացնում ենք մեր առաջարկություններն, ինչպես նաև խթանում ենք գրական հայերենի գործածումն”,- ասել է Գյուրջինյանը։

Նա նշել է, որ ԶԼՄ-ների կողմից գործածվող լեզվի որակը բարձրացնելու նպատակով Կոմիտեն պարբերաբար հորդորակներ է ուղարկում, որտեղ բացատրում է տարբեր բառերի ուղղագրությունը, առաջարկում է օտար լեզուներից փոխառյալ բառերի հայերեն համարժեքները։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չնայած լրատվամիջոցներն ազնվորեն հրապարակում են այդ հորդորակները, շատերը հաճախ իրենք չէն հետևում դրանց։

Որտե՞ղ է ամենից վատ

Փորձագետի կարծիքով, ամենից վատ վիճակը հեռուստասերիալներ արտադրողների մոտ է։

Հասկանալի է, որ հերոսները ներկայացնում են հասարակության տարբեր խավերն՝ իրենց հատուկ խոսելաոճով, սակայն չի կարելի անցնել գռեհիկության, փողոցային ժարգոնի, լեզուն պետք է լինի ճիշտ, բնական և կենդանի”,- ասել է Գյուրջինյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Կոմիտեն նպատակաուղղված սխալներ չի փնտրում, այլ նպաստում է գրական լեզվի տարածմանը։

Երկրորդ ոլորտը, որտեղ հաճախ է գործածվում սխալ հայերենն, ըստ փորձագետի՝ հեռուստաքննարկումներն են։

Ընդ որում, որպես հետաքրքիր դիտարկում, նա նշել է, որ որքան էլ որ տարօրինակ չէ, ամենից հաճախ “վատ” հայերենով խոսում են ոչ թե հյուրերն, այլ՝ հաղորդավարները։

Ժողովրդի ընտրյալները բացառություն չեն

Նոր խորհրդարանն ընտրվելուց հետո Կոմիտեի աշխատանքն ավելացել է, առանձին աշխատակից հետևում է նոր պատգամավորների ելույթներին և ներկայացնում այս կամ այն ձևակերպումների ճշգրտման առաջարկներ:

“Պատգամավորները դեռ երիտասարդ են, նրանք պետք է ուշադրություն դարձնեն լեզվական սխալներին։ Այժմ մենք միայն ընդհանուր նկատողություններ ենք ներկայացնում, բայց եթե նրանք չարձագանքեն՝ ստիպված կլինենք “խախտողներին” անուն առ անուն ներկայացնել”, - ասել է Գյուրջինյանը:

Վարչապետին էլ հաշվեցին

Ըստ Գյուրջինյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ միշտ չէ, որ օգտագործում է գրական լեզուն:

“Վարչապետի խոսքն, ընդհանուր առմամբ, գրագետ է և ճիշտ դրված, սակայն առանձնապես հուզական պահերին նա կորցնում է վերահսկողությունը և կարող է ոչ այնքան դասական հայերեն գործածել”,- ասել է Գյուրջինյանը։

Նրա խոսքերով, վարչապետը հաճախ է չարաշահում օտարերկրյա խոսքներն, չնայած գոլություն ունեն դրանց հայերեն համարժեքները։ Գյուրջինյանը նշել է, որ արդեն ներկայացրել է թերությունները վարչապետին և մեծ հույս ունի, որ դրանք հաշվի կառնվեն:

Տուգանք օտարաբանությունների համար

Լեզվի կոմիտեի ղեկավարը նշել է, որ ձգտումը դեպի ամեն օտարը հանգեցնում է նրան, որ քաղաքի փողոցներում հայտնվում են օտար լեզուներով ցուցանակներ: Մարզերում իրավիճակն ավելի լավ է, քան Երևանում, որտեղ օտար լեզուներով ցուցանակների և գովազդային վահանակների թիվը զգալիորեն շատ է։

“Հիմնվելով մեր դիտարկումների արդյունքների վրա, մենք խորհուրդ ենք տալիս սեփականատերերին անվանումները դարձնել հայերեն կամ գրել դրանք հայերենով։ Սակայն օտարամոլությունը հաճախ գերիշխում է անգամ օրենքի նկատմամբ, համաձայն որի բոլոր ցուցանակները պետք է հայերեն լեզվով լինեն”,- ասել է Գյուրջինյանը։

Նա նշել է, որ չնայած Կոմիտեն աշխատում է չհասցնել նման գործերը մինչև դատարան՝ պատահում են տնտեսվարողներ, ովքեր հրաժարվում են հետևել առաջարկություններին։

Միայն վերջերս Կոմիտեն դատարանի զննությանն է ուղարկել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցված վարչական վարույթն օրենքը խախտելու համար, համաձայն որի բոլոր գրվածքները պետք է լինեն հայերեն: Ընկերությունը հրաժարվել է հայերենով գրառում կատարելուց և ստիպված կլինի 250 հազար դրամի չափով (մոտ $ 513) տուգանք վճարել: