Բավ է պառակտվել
10-03-2021 11:04

«Հասկանալ հայերեն, որպեսզի հասկանալ Աստվածներին»։ Հայտնի այլազգիներից ո՞վ է սովորել հայերեն

Հայոց լեզուն դասվում է մեր մոլորակի հնագույն լեզուների շարքին։ Այն պատկանում է հնդեվրոպական լեզվական ընտանիքին, որտեզ զվաղեցնում է իր ուրույն տեղը։

Բավական դժվար է հայերեն սովորել։ Սակայն շատ հայտնի այլազգիներ՝ զմայլվելով լեզվի գեղեցկությամբ ու հարստությամբ, սովորել են հայերեն։

Ջորջ Բայրոն

Վառ օրինակներից է XIX դարի առաջին կեսի հանրահայտ անգլիացի պոետ Ջորջ Գորդոն Բայրոնը։
Բայրոնը հայերենը համարում էր Աստվածներիսուրբ լեզուն, մարդկության առաջին նախալեզուն։ Հայերեն սովորելու նպատակով նա անգամ մեկնել է Արևմտյան Եվրոպայում հայկական մշակույթի հանրաճանաչ կենտրոն՝ Մխիթարյան միաբանություն Վենետիկում, որտեղ հայերեն էր սովորում տեղի վանահայրերի օգնությամբ։

Ես սկսեցի հասկանալ հայերեը, որպեսզի հասկանամ, ինչպես են խոսում Աստվածներն, - ասել է մի առիթով բանաստեղծը։

Վալերի Բրյուսով

Արծաթե դարի այդ հայտնի ռուս բանաստեղծն ամբողջ կյանքի ընթացքում սիրել է հակական մշակույթը։ Նա շուրջ մեկ տարի հայերենի է սովորել գրականագետ Պողոս Մակինցհանի մոտ։
Վալերի Բրյուսովն այնքան լավ էր տիրապետում հայերենին, որ հայերենից ռուսերեն բանաստեղծություններ թարգմանելիս օգտվում էր միայն բնօրինակից։ Բանաստեղծի հետ միասին հայերեն էր սովորել նաև նրա տիկինը՝ Իոաննա Մատվեևնան, ով մինչև կյանքի վերջը հայերենով էր վարում նամակագրությունն իր հայ ընկերների հետ։

Օսիպ Մանդելշտամ

Մանդելշտամն իր նոթատետրերում խոստովանում է․ «Ինձ ոչ ոք չի ուղարկել Հայաստան, ինչպես, ասենք, կոմս Պասկևիչը գրիբոեդովյան գերմանացուն և չինովնիկներից ամենակրթված Շոպենին․․․ Ստանալով որոշ փաստաթղթեր, որոնք ես, անկեղծ, կեղծ էի համարում, ծղոտե զամբյուղը ձեռքիս հայտնվեցի Էրիվանում (30թ․ մայիսին) , - օտար մի երկրում, որպեսզի աչքերով շոշափեմ նրա քաղաքներն ու գերեզմանները, լցվեմ նրա խոսքի ձայներով և շնչեմ նրա ծանրագույն ու վսեմագույն պատմական օդը» (3,377)։


Ակադեմիկոս Նիկողայոս Մառ

1890-ի գարնանը Ն․Յ․ Մառը մեկնում է Հայաստան (Էջմիածին և Սևան), որտեղ աշխատում է միջնադարյան հայկական ձեռագրերի վրա, հրատարակում է Սևանի վանքի ձեռագրերի նկարագրությունը:

1891-ի սեպտեմբերին նա սկսում է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի պեղումները, որոնք շարունակվեցին մինչև 1917 թվականը:

1892-ին Հնագիտական հանձնաժողովը հանձնարարում է Մառին պեղումներ կատարել Հայաստանի միջնադարյան Անի քաղաքում: Այս հանձնարաությունը կրկնվում է 1893 թ., Երբ Անիից բացի, նա պեղումներ է սկսում նաև Որնակում, որտեղ առաջին անգամ հանդիպում է արդեն «նախապատմական» հուշարձանների:

Հայաստանում պեղումները շատ բան են տվել Ն.Յ. Մառին՝ ընդգծելով նյութական մշակույթի պատմության կարևորությունը լեզվաբանական հետազոտությունների համար:

Հայաստանում պեղումներն ուղեկցվում էին տեղում նյութերի հավաքագրման աշխատանքներով, որոնք անհրաժեշտ էին Մառին Վարդանին վերագրվող հեքիաթների և առակների հայկական միջնադարյան ժողովածուների թեմայով մագիստրոսական թեզի համար:

Ստանալով հայկական բանահյուսության մագիստրոսի բաղձալի կոչումը, Մառը 1900-ին նշանակվում է արտակարգ պրոֆեսոր, իսկ 1902-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիան Հիպոլիտոս Հռոմեացու «Երգ երգոցի մեկնաբանություն» թեմայով, որտեղ հետազոտում է վրացիների վրա հայերի գրական ազդեցության փաստերն իր կողմից դեռևս 1888թ․ նկարագրված՝ նախկինում անհայտ ձեռագրի նյութերի հիման վրա։

Պավլո Տիչինա

20-րդ դարի կեսերի հայտնի ուկրաինացի բանաստեղծ և պետական գործիչ Պավլո Տիչինան նույնպես ամբողջ հոգով անկեղծորեն պաշտում էր հայոց լեզուն և մշակույթը:

Տիչինան ուսումնասիրել է հայոց լեզուն 1920-ականներին՝ այդ տարիներին Ուկրաինայի մայրաքաղաք Խարկովում, արդյունաբերական քաղաքում, որն ուներ հայկական մեծ համայնք: Նա հայերենից ուկրաիներեն է թարգմանել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և այլ հայ բանաստեղծների բանաստեղծությունները: Այսօր Երևանի փողոցներից մեկը կոչվում է Պավլո Տիչինայի անունով:

Զառա Մգոյան

Հայտնի երգիչուհին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բայց նրա ծնողները եզդիներ են (հատուկ ժողովուրդ) Հայաստանից: Ուստի Զառան է շատ է սիրում հայկական մշակույթը, հաճախ է այցելում Հայաստան։ Եվ սովորում է հայերեն, որին նրա ծնողները կատարելապես են տիրապետում։
Ռոման Բերեզովսկի

Հայտնի ֆուտբոլիստ, «Զենիթի», «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահը հայ չէ: Չնայած ծնվել է Երևանում, բայց ծագումով ուկրաինացի է: Այնուամենայնիվ, ծնված լինելով Հայաստանում, ՀՀ քաղաքացի Ռոման Բերեզովսկին հայերենին մայրենի լեզվի նման է տիրապետում։

Օլգա Բուզովա

Ռուսաստանյան հայտնի աստղ, սոցիալական ցանցերի թագուհի Օլգա Բուզովան նույնպես ջանասիրաբար ուսումնասիրում է հայերենը: Նախ՝ շրջապատված հայ ընկերներով: Երկրորդ, սիրում է հայերենով հայկական երգեր երգել Երրորդ՝ մինչ վերջերս նրա սիրեցյալը հայ էր՝ Դավիթ (Դավա) Մանուկյանը:


Բարև, Գարիկ ջան, ո՞նց ես․ պարծեցավ վերջերս հայոց լեզվի իմացությամբ Օլյան՝ դիմելով Գարիկ Մարտիրոսյանին։

Ժաննա Լևինա

Մեծ հայրենասեր Գարիկ Մարտիրոսյանի կինը նույնպես հայոց լեզու է ուսումնասիրում: Ինչում օգնում է նրան ամուսինը:

Ժաննան մեծ հաջողությունների հասել ամոսնու լեզուն սովորելիս։ Օրինակ՝ մաքուր հայերենով շնորհավորում է իր հայ բաժանորդներին հայկական կրոնական և աշխարհիկ տոների կապակցությամբ: