Բավ է պառակտվել
02-07-2019 13:00

Ենոքավանում պատրաստվել է 20 մետրանոնոց հայկական բրդուճ (լուսանկարներ)

 

Մասնագիտությամբ պատմաբան Շուշան և Տաթև Ղալթախչյան քույրերը եկար տարիներ զբաղվել են ձեռքի աշխատանքով, սակայն արդեն մի քանի տարի է մասնագիտացել են զարդեր պատրաստելու գործում:
<<Կենաց ծառն ենք օգտագործում, հավերժության խորհրդանիշը հայկական բնաշխարհի ծաղիկները՝ խորդենի, դաշտային բույսերից անմոռուկը , ակացիաների , վասիլյոկի թերթիկներ և այլն>>,-ասում է Տաթևը:
Շուշան և Տաթև բրենդը մեկն էր այն ընկերություններից, ովքեր իրենց ապրանքը ներկայացրել էին Հայ–Բույս փառատոնին: Տավուշի մարզի Ենոքավան գյուղում արդեն հինգերորդ անգամ կայացավ հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Այս փառատոնի ժամանակ ներկայացված տեսականի պատրաստված է միայն բույսերից; Զարդեր,մաշկի ու դեմքի խնամքի միջոցներ, թեյեր ,չրեր և այլն:


<<Սարի խոտ>> տաղավարում Լուսեն ու Աստղիկը միավորել էին Տավուշն ու Արցախը իրենց խոտաբույսերի համ ու հոտով: Եվ եթե Լուսեն օրերից մի օր Աստղիկին չհյուրասիրեր արցախյան համեմունքով պատրաստված կերակուրը ,ապա դժվար այսօր կյանքի կոչվեր Սարի խոտ ընկերությունը:
<<Սարի խոտ բրենդը մենք ենք ստեղծել, բայց իրա բաղադրատոմսը ստեղծել են արցախի տատիկները>>,-ասում են զրուցակիցներս :
20 տարի շարունակ Սուքիասյանների ընտանիքը զբաղվել է չրերի արտադրությամբ՝ այսօր սպառողին ներկայանում է Կեռաս փաթեթավորմամբ: Վիկտորիա Սուքիասյանը պատմում է, որ այն իր ծնողների ընտանեկան բիզնեսն է, ու եթե չլիներ սովետական Միության փլուզումը, ապա դժվար Սուքիասյանների ընտանիքը նման գործունեություն ծավալեր:

 
<<Ծնողներս քաղաքի բնակիչներ են , հայրս մեծացել է քաղաքի կենտրոնում, երբեք չի սիրել գյուղը: Հիշում եմ ,երբ շատ հազվադեպ գնում էինք հեռավոր որևէ գյուղ բարեկամներին այցելության, հայրս իրեն չափազանց վատ էր զգում ու րոպե առաջ շտապում էր վերադառնալ քաղաք:Նույնիսկ կատակով ասում էր, որ իմ ոտքը ասֆալտից որ հեռանում է,ես ինձ լավ չեմ զգում: Սակայն Սովետական Միության փլուզումից հետո կտրուկ փոխեց իր աշխատանքը ու սկսեց զբաղվել չրերի արտադրությամբ>>,-ասում է զրուցակիցս:
Վիկտորիան ասում է , որ իրենց արտադրանքը տարբերվում է շուկայում գործող չրերից՝ շնորհիվ ինժեներ հայրիկի պատրսատած չորանոցների:
Հինգ տարվա մեջ առաջին անգամ փառատոնին սատարել է Տավուշի մարզպետարանը՝ տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով։ Մարզպետ Հայկ Չոբանյանը ասում է, որ նման փառատոների անցկացումը ունեն ոչ միայն տուրիստական ու մշակութային այլև տնտեսական նշանակություն:

Նախորդ տարիների պես մասնակիցները 20 մետրանոց բրդուճ են պատրաստել։ Հայկական բրդուճի բաղադրատոմսը պարզ է ու հայտնի է բոլորին՝ լավաշով պանիր ու կանաչի։ Այն «խաղաղության բրդուճ» անվանումն է ստացել, քանի որ հայկական պանրից բացի այնտեղ հայտնվել են նաև շվեյցարական, լիտվական ու վրացական պանիրներ։ Բրդուճը խորհրդանշում է բոլոր ժողովուրդների բարեկամությունը։

Արմինե Գևորգյան