Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Ուրարտուի թագավորությունը: Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու - Հարմինույա - Արմինա» ցուցահանդեսը։ Դրան մասնակցել են յոթ թանգարաններ Ռուսաստանից և Հայաստանից, տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Բացում ենք ցուցահանդես՝ նվիրված Ուրարտու պետությանը... Այս նախագիծը պատրաստվել է մի քանի թանգարանների՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և այլ գործընկերների հետ համատեղ», - ասել է Պուշկինի անվան թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան։
Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են այդ տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին. Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից մինչև մ.թ.ա. հետուրարտական շրջանի (մ.թ.ա. VI–IV դդ.) հին հայկական արվեստի ձևավորումը։ Ցուցահանդեսի հիմքը կազմում է Ուրարտուի թագավորության`1-ին հազարամյակի հին արևելյան գլխավոր պետություններից մեկի մ.թ.ա. IX-VII դարերի ժառանգությունը։
Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն Կայսերական Ռուսաստանի օրոք իրականացված ամենաառաջին պեղումներից արտեֆակտներ, ինչպես նաև 2010-ական թվականներին պեղումների ժամանակ հայ հնագետների կողմից հայտնաբերված հուշարձաններ։ Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Պուշկինի թանգարանում Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությանը։
Ցուցահանդեսը նվիրված է արևելագետ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի վարիչ Սվետլանա Խոջաշի ծննդյան 100-ամյակին:
Բավ է պառակտվել