Բավ է պառակտվել
13-02-2020 17:03

Ի՞նչու են որոշ ավիաընկերություններ լքում Հայկական ավիաշուկան

Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - ասաց նա։
Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվեց՝ Հայաստանը միջազգային ատյաններում փորձո՞ւմ է այս թեմայով քննարկումներ անցկացնել։
«Մեր մակարդակով ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - ասաց Ռևազյանը։
Տաթևիկ Ռևազյանին հաջորդ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը՝ թե ինչո՞ւ է դեպի Երևան չվերթները հիմնականում ուշ երեկոյան կամ գիշերն են տեղի ունենում։
«Մեր շուկան եղել է տրանզիտ ուղևորի շուկա։ Ուղևորի համար է արվել այնպես, որ առաջին կետին հասնի այն ժամին, որպեսզի երկրորդ չվերթից չուշանա։ Հաշվարկներն ավիաընկերությունն է անում։ Եթե մտածում եք՝ դա Հայաստանին նեղացնելու համար է արվում, ապա դա այդպես չէ», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը։
Իսկ արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում ունենալ ազգային ավիափոխադրող։ Ռևազյանը նշեց, որ Հարցը ոչ թե այն է,որ մեզ ազգային փոխադրող պետք է, այլ թե ինչպես կարող ենք ունենալ մրցունակ փոխադրող։

«Մենք պատրա՞ստ ենք ունենալու ավիաընկերություն, որը դատարկ ինքնաթիռներով է թռչելու, պատրա՞ստ ենք որպես պետություն այդ ծախսը կրել։ Ավիացիայում կոնսոլիդացիա է գնում, մրցակցությունը բարդանում է։ Մրցակցելու համար պետք է 200-300 ինքնաթիռ ունենալ», - ասաց նա։
Նշենք,որ այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հարց ուղղեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս պարզաբանում խնդրեց վերջերս «Tarom airlines» ընկերության ներկայացուցչի կողմից արած այն հայտատարության մասին, որ Ռումինական ընկերությունը Հայաստանում դադարեցրել գործունեությունը, քանի որ ստեղծված անհավասար մրցակցային պայմաներում է հայտնվել «Ryanair» և «Wizz Air» ընկերությունների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը պնդեց, որ հայկական օդային տարածքից «Tarom airlines» ընկերության դուրս գալը պայմանավորված չէ հայկական շուկա վերոհիշյալ ընկերության մուտքով, քանի որ ռումինական ընկերությունը դուրս է եկել նաև Վրաստանից։ Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Tarom airlines» ընկերությունը Հայաստանը լքել է ֆինանսական պատճառներով։ Վերջին ամիսներին ռումինական ընկերությունը փոխել է 6 տնօրեն։ Հայկական կողմը «Tarom airlines»–ի հետ ուղիղ կապի միջոցով պարզել է, որ հայտարարություն արած վերոնշյալ անձն իրավունք չի ունեցել հանդես գալ ընկերության անունից։ Պատասխանի վերջում սակայն Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ մրցակցությունն էլ կարող էր ազդել «Tarom airlines»–ի այդ որոշման վրա։

Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, ավստրիական և ֆրանսիական ընկերություններն էլ են ուզում դուրս գան հայկական օդային շուկայից։ Տաթևիկ Ռևազյանը հերքեց վերջին լուրը, բայց ընդունեց, որ «Ryanair» և «Wizz Air» ընկերություններից բացի մյուս ավիընկերությունների համար օդի հարկի պահպանումը ստեղծել է մրցակցության անհավասար պայմաններ։