Բավ է պառակտվել
04-08-2019 11:31

Հայտնաբերվել է բորբոքային պրոցեսների մոլեկուլյար փոխարկիչը

Չիկագոյի Իլինոյսի համալսարանի (UIC) գիտնականները պարզել են մոլեկուլյար փոխարկիչը, որը ստիպում է մակրոֆագ կոչվող իմունային բջիջներին ուտիլիզացնել բջջային աղբն՝ առանց բորբոքում առաջացնելու և հյուսվածքների ավելորդ վնաս պատճառելու:

Մակրոֆագներն օրգանիզմով մեկ տարածված իմունային բջիջների տեսակ են։ Նրանք կլանում և մարսում են բջջային աղբը և օրգանիզմ ներթափանցող օտար մարմինները: Մակրոֆագները նպաստում են բորբոքային արձագանքի զարգացմանը, որը նույնիսկ որոշ չափով օգտակար է. բորբոքային ազդանշանները գործի են դնում այլ իմունային բջիջներ, որոնք կարող են պայքարել օտարներ մարմինների ներթափանցումից։

Սակայն, երբ բորբոքումները դուրս են գալիս վերահսկողությունից (ինչպես դա լինում է որոշակի հիվանդությունների դեպքում), այն հավելյալ վնաս է պատճառում բջիջներին և հյուսվածքներին՝ առաջացնելով արատավոր ցիկլ, որը դժվար է կանգնեցնել։

Այս երկու բացարձակապես հակադիր ֆունկցիաների մեկից մյուսին անցնելու մակրոֆագների նման ունակության մեխանիզմը վաղուց է հետաքրքրել գիտնականներին: Վերջապես, հետազոտողները, UIC բժշկական քոլեջի դեղագործության ամբիոնի դոցենտ Սարոջ Նեպալի գլխավորությամբ, գտել են այս մեխանիզմի առանցքային փոխարկիչներից մեկը՝ մոլեկուլ, որը ստիպում է մակրոֆագներին իրականացնել իրենց հակաբորբոքային դերն՝ առանց պաթոլոգիական բորբոքման:

Մկների մոտ թոքերի սուր վնասվածքի մոդելի հիման վրա Նեպալը և նրա գործընկերները պարզել են, որ թոքերի մակրոֆագներն արտադրում են ինչպես բորբոքային, այնպես էլ հակաբորբոքային սպիտակուցներ: Հակաբորբոքային սպիտակուցներից մեկը Gas6- ն է։

Մկների թոքերի սուր վնասվածքի մոդելում, ուր կենդանիների մակրոֆագները արհեստականորեն զրկվել էին Gas6-ից, թոքերի մեջ բորբոքային մոլեկուլների և սպիտակուցների մաքրումը խանգարվում էր, և բորբոքումները չէին դադարում։ Երբ գիտնականներն արհեստականորեն բարձրացրնում էին մկան մակրոֆագներում Gas6- ի մակարդակը՝ բորբոքումները շատ ավելի արագ էին անցնում, քան նորմալ մակրոֆագներ ունեցող մկների մոտ:

“Gas6 փոխարկիչի օգնությամբ մակրոֆագների հակաբորբոքային ֆունկցիան օգտագործելը հսկայական ներուժ ունի սրտանոթային հիվանդություններից մինչև ռևմատոիդ արթրիտների բուժման համար, որոնց ժամանակ ընթացող հիմնական պրոցեսը բորբոքումն է”, - ասել է Սարոջ Նեպալը: