Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ ամբողջ 2023 թվականի 545 դեպքի դիմաց, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ հունիսի 24-ի դրությամբ չորս մարդ հոսպիտալացվել է։ Հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 386 քաղաքացի, որոնցից 287-ը երեխաներ են։