Բավ է պառակտվել
16-05-2022 20:44

Սննդաբանը պատմել է, ինչպես հաղթահարել սթրեսը

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը կարծում է, որ հացահատիկային շիլաները ու մյուսլին կօգնեն սթրեսի մեջ գտնվող մարդկանց։ Նրանց հարկավոր է տհաճ էմոցիաներ հաղթահարել որևէ կշտացնող, բայց ցածր կալորիականությամբ սնունդով։

Սննդամթերքի օգտագործումը, որն առաջացնում է կուշտ լինելու զգացողություն՝ խթանելով հաճույքի հորմոնների արտազատումը, սթրեսի դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից մեկն է: Ցավոք, սա զերծ չէ կողմնակի ազդեցություններից, և դրանցից հիմնականներից մեկը քաշի ավելացումն է։ Արդյո՞ք հնարավոր է այնպես սնվել, որ հաղթահարել սթրեսը, բայց միևնույն ժամանակ չգիրանալ։ Բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը կարծում է, որ դրա համար հարմար են տարբեր տեսակի հացահատիկային շիլաները և մյուսլին։ Այս ցանկում կարող եք ներառել նաև կոշտ ցորենից թխված հաց և չրեղեն։

Գինզբուրգը խորհուրդ է տալիս բազմազանեցնել հակասթրեսային սննդացանկը՝ դրան ավելացնելով թթվակաթնային ըմպելիքներ, մրգեր ու բանջարեղեն։ Նա ընդգծում է, որ հենց շաքարն ու ճարպն են այն երկու հիմնական սննդանյութերը, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի։ Սթրեսի ժամանակ պետք չէ խիստ սսնդակարգի անցնել, քանի որ դրանից բացասական հույզերի մակարդակը միայն կբարձրանա։ Դե, իսկ նման սահմանափակումներից հետո միշտ խանգարումներ են լինում, որից հետո մարդիկ սկսում են ավելի շատ ուտել։

Անհանգստության դեմ պայքարի այլ եղանակներ էլ կան: Օրինակ՝ տաք լոգանք ընդունելը, անանուխի թեյ, սուսամբարի կամ առյուձածագիի թուրմ խմելը։ Կօգնեն նաև պարզ ֆիզիկական վարժություններն, օրինակ՝ քայլելը։

Սթրեսի ժամանակ ուտելը բնական է, և շատ ռուսաստանցիներ դիմում են նման «ռելաքսացիայի», սակայն սխալ են դա անում։ Այս մասին պատմել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։

Նրա խոսքով՝ ճիշտ սնվելու գաղտնիքը սննդի քանակի մեջ է։ Պարտադիր չէ հսկայական տորթ ուտել, քանի որ տրամադրությունը լավացնելու համար բավական է մի կտոր շոկոլադ վայելել։

«Պետք է ընտրել այնպիսի մթերք, որը հաճույք է պատճառում: Ենթադրենք, եթե դուք շոկոլադ եք սիրում, ապա կարելի է մի փոքրիկ կտոր շոկոլադ ուտել, և տրամադրությունը կբարձրանա: Միակ բանը, որ պետք է հասկանալ, դա սահմանափակումն է. դուք ձեզ հաճույք եք թույլ տալիս, բայց դա պետք է հենց հաճույք լինի, այլ ոչ ամենօրյա կերակուր»,- պարզաբանել է սննդաբանը։

«Անհրաժեշտ է դուրս գալ այդ վիճակից, որպեսզի քրոնիկական սթրես չհայտնվի: Դրանից չի կարելի ազատվել միայն սննդամթերքով, անգամ եթե ճիշտ եք սնվում։ Դա լուրջ վիճակ է: Քրոնիկ սթրեսի մեջ գտնվող մարդկանց մոտ ի վերջո հիվանդությունների շատ մեծ փունջ է ի հայտ գալիս»,- հավելել է Բերեժնայան։