Բավ է պառակտվել
10-06-2021 12:17

Ինչպե՞ս ունենալ կատարյալ մաշկ. Խորհուրդներ Մեգան Մարքլի կոսմետոլոգներից

Վերջերս երկրորդ անգամ մայրացած Մեգան Մարքլին իրավամբ կարելի է անվանել մեր ժամանակների գեղեցկության իկոնա: Ի դեպ, նախքան Բրիտանիայի թագավորական ընտանիքին միանալը, նախկին դերասանուհուն կարելի էր անվանել մոլի բյութոգոլիկ․ նա իր The Tig բլոգում առատաձեռնորեն կիսվում էր խնամքի խորհուրդներով: Հոդվածներից մեկում Մեգան Մարքլը նույնիսկ բացահայտում է ամբողջ աշխարհում իր սիրելի կոսմետոլոգների անունները: Մենք հավաքել ենք նրանց բոլոր խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ նույնքան փայլուն տեսք ունենալ, որքան Սասեքսի դքսուհին:

Քեյթ Սոմերվիլը բացատրում է, որ մաշկի խնամքի լավ ընթացակարգը բաղկացած է հինգ քայլից. մաքրում, շերտազատում, խոնավացում, սնուցում և ուլտրամանուշակագույն ճառագայթում: «Եթե յուղոտ մաշկ ունեք, ընտրեք կրկնակի մաքրում: Եթե այն շատ չոր է, ապա ավելի լավ է մեկ անգամ մաքրել»: Հետևաբար, նախքան նոր պրոցեդուրա սկսելը, կարևոր է իմանալ ձեր մաշկի տեսակը, որպեսզի խնամքը լավագույնս համապատասխանի ձեր պահանջներին: Ինչ վերաբերում է շերտազատմանը, Մեգան Մարքլն իր բլոգում խոստովանում է, որ նա սկրաբերի ադեպտ է: Օպտիմալ արդյունավետության համար Քեյթ Սոմերվիլը խորհուրդ է տալիս սկրաբը թողնել դեմքին մոտ երկու րոպե, այնուհետև այն նրբորեն լվանալ սառը ջրով: Կարևոր է հիշել, որ չի կարելի ամեն օր շերտազատում անել․ առավելագույնը շաբաթը երկու-երեք անգամ: Վերջապես, վերջին քայլը արևից պաշտպանությունն է: Կոսմետոլոգը բացատրում է, որ , այս քայլը անհրաժեշտ է նույնիսկ տնից դուրս չգալու դեպքում, քանի որ, ինչպես ուլտրամանուշակագույն ճառագայթները, այնպես էլ սարքերի լույսը վնասակար ազդեցություն է ունենում մաշկի վրա: Հետևաբար, ամեն օր անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան քսուկներ:

Մեգան Մարքլի մեկ այլ հայտնի կոսմետոլոգ Ջոաննա Վարգասը կարծում է, որ մաշկի վիճակը կախված է ամբողջ օրգանիզմի առողջությունից. «Մաշկն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում ձեր մարմնում»: Այսպիսով, կարևոր է պահպանել առողջ սննդակարգ. սահմանափակել ալկոհոլի, իսկ երբեմն էլ կաթնամթերքի օգտագործումը, ինչպես նաև կանոնավոր մարզվել, որպեսզի լիմֆատիկ համակարգը ճիշտ աշխատի: Մեգան Մարքլը խոստովանում է, որ JV կտորե դիմակների երկրպագու է. դա օգնում է իրեն պահպանել մաշկի տոնուսը: «Պահեք դեմքին քսան րոպե, այս ընթացքում վայելելով հանգիստը», - խորհուրդ է տալիս Ջոաննա Վարգասը: Վերջապես, մի անտեսեք ռետինոլը, որը, աստղային կոսմետոլոգի խոսքով, հարմար է մաշկի բոլոր տիպերի համար: Դա պայմանավորված է նրանով, որ ակտիվ բաղադրիչն ունի ամրացնող հատկություններ, նվազեցնում է պիգմենտային բծերը և խթանում կոլագենի արտադրությունը: Այս բոլոր պրոցեդուրաներից հետո ձեր մաշկն, անկասկած, կփայլի այնպես, ինչպես Մեգանինը։