Բավ է պառակտվել
01-10-2018 10:53

Ինչպես նախապատրաստել օրգանիզմը ձմեռային ցրտերին․խորհուրդներ Gisher.news-ից

Ինչպես նախապատրաստել օրգանիզմը ձմեռային ցրտրին․խորհուրդերն Gisher.news -ից

Դրսում արդեն աշուն է, հետևաբար ձմեռը սարերի ետևում չէ։ Ձմեռային ցրտերին մանրէներին դիմալակայելու համար մեր օրգանիզմը պահանջում է կարգավորել սննդակարգը և սահուն անցնել ձնեռային ռեժիմին։ Թե ինչպես դա անել՝ Gisher.mews-ը ճշտել է սննբան Վարդանուշ Պետրոսյանից։

Gisher.news Ինչու՞մ է կայանում է սննդակարգի տարբերությունը տարվա ցուրտ և տաք եղանակներին

Վ․Պ․ Իրոք, տարվա ցուրտ եղանակը տարբերվում է տաքից ոչ միայն եղանակային փոփոխություններով, այլև՝ սննդամթերքով, քանի որ բացի հիմնական ֆունկցիայից, սնունդը նաև հավասարակշռեցնում է օրգանիզմը։ Ուստի զարմանալի չէ, որ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սնունդը տարվա եղանակից կախված ՝ տարբեր է։ Այն տարբերվում է կախված կլիմայական պայմաններից ․եթե ամռանը մենք ավելի զովացնող սնունդ ենք օգտագործում, օրինակ՝ բանջարեղեն, հատապտուղ, սառը մածուն, յոգուրտ, ձմռանը մենք օգտագործում ենք տաքացնող սնունդ․ճարպերի բարձր պարունակությամբ կաթնամթերք, տաք ապուրներ, տաք հացահատիկային շիլաներ և համեմունքներ, իչպիսիք են՝ կարմիր պղպեղը և այլն։ Այս առումով Հայաստանի բնակիչները հաջողակ են, քանի որ այստեղ վառ արտահայտված են տարվա չորս եղանակը։

G. N. Ի՞նչ խորհուրդներ կտաք իմունիտետի ամրացման համար

Վ․Պ Դա բավական լուրջ հարց է։ Ցրտերի գալուն պես մարդու իմունիտետը թուլանում է, մեծանում է շնչուղիների օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով հիվանդների թիվը։ Այս դեպքում անհրաժեշտ է ավելացնել ֆիտոցիդների բարձր պարունակությամբ սննդամթերքի՝ սոխի և սխտորի օգտագործումը։ Այդ մթերքը կարելի ուտել կամ պարզապես կտրատել և տեղադրել բնակարանի տարբեր անկյուններում, որպեսզի ֆիտոցիդները սպանեն օդում եղած մանրէները։ Կարելի նաև օգտագործել փշատերև ծառերի յուղերը։ Ձմռանը, երբ մարդու վահանագեղձը լարված է աշխատում, անհրաժեշտ է հետևել, որպեսզի իմունիտետի համար կարևոր յոդի և վիտամին A-ի պակաս չառաջանա, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են չիչխանի յուղի մեջ։ Բացի այդ, օգտակար է օգտագործել չիչխանի յուղ, դդում, բուսական յուղեր, հալած յուղ․ այս բոլոր մթերքները շատ կարևոր են և օգտակար, քանի որ C վիտամինի աղբյուր են հանդիսանում։ Եվ պետք չէ մոռանալ մասուրի մասին, որը նույնպես հարուստ է այդ վիտամինով։
Իմունիտետի համար շատ կարևոր են սպիտակուցները, դրանք լավացնում են ամբողջ օրգանիզմի աշխատանքը, և իմունիտետի պաշտպանության մարտադաշտում ոչ թե զինվոր են, այլ իրական գնդապետ։ Ուստի անհրաժեշտ է հիշել լոբում, ոսպում, ոլոռում պարունակվող բուսական սպիտակուցների մասին․ մեր հայկական ազգային խոհանոցը հարուստ է այդ սննդամթերքից պատրաստվող ճաշատեսակներով, և իհարկե, կենդանական ծագման սպիտակուցների մասին, որոնք պարունակվում են կաթնամթերքում, պանրի, մսի, ձկան, հավի մեջ և հավկիթներում և որոնք ձմռանը մեծ քանակությամբ ենք օգտագործում՝ չնայած գոյություն ունեցող սոցիալական խնդիրների։
Իմունիտետի համար կարևոր տարր է հանդիսանում ցինկը, ինչով հարուստ են դդմի սերմերը։ Ցանկալի է բոլոր աղցաններում և ճաշերի մեջ մեկ-երկու ճաշի գդալ դդմի յուղ օգտագործել։

G. N. Արդյո՞ք գոլություն ունի սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նորմատիվ հարաբերակցություն

Վ․Պ․ Մարդու կարիքները միշտ նույնն են և տարվա եղանակից կախված՝ չեն փոփոխվում։ Պարզապես ձմռանն անհրաժեշտ է կարիքները բավարարել ձմեռային սննդամթերքով, ամռանը՝ ամառային։ Բացի այդ, նյութափոխանակությունը ձմռանը մի փոքր դանդաղում է, ուստի կալորիաների քանակն անհրաժեշտ է կրճատել, իսկ ամռանը՝ երբ նյութափոխանակությունն արագանում է՝ կարելի է մի փոքր ավելացնել։

G.N.Կարիք կա՞ ձմռանը մուլտիվիտամիններ ընդունել։

Վ․Պ․ Կան տեսություններ, համաձայն որոնց անցումնային ճամանակաշրջանում անհրաժեշտ է մուկտիվիտամիններ ընդունել։ Դրանց են հետևում հայտնի կլինիկաները, որոնք գրում են սննդի մեջ պարունակվողի հետ միասին հաբերի տեսքով վիտամիններ ընդունելու անհրաժեշտության մասին: Օրինակ՝ Հարվարդի food Base diet-ը նշում է, որ ամեն օր անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ հացահատիկային մթերք, որոշակի քանակությամբ՝ մսամթերք և օրական մեկ մուլտիվիտամին։ Իրականում, եթե դրանք բնական ծագում ունեն՝ չեն վնասում, այլ օգնում են։

G.N. Ինչպիսի՞ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կառաջարկեք

Վ․Պ․Ֆիզիկակակն ծանրաբեռնվածությունը պետք է կառուցվի հետևյալ կերպ․ պասիվ կենսակերպ վարող մարդկանց համար ցանկալի է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել օրական 2 ժամ։ Դա կարող է միջին ծանրաբեռնվածության ակտիվություն լինել, օրինակ՝ քայլել, որը բացի ժամանակից ուրիշ ոչինչ չի պահանջում։ Իսկ եթե մարդը ծանրաբեռնված է՝ այդ ժամանակը կարող է կրճատվել։ Կարելի է նաև պարից սկսել։ Բացի այդ, քաղաքում այժմ մեծ թվով ֆիթնես ակումբներ, յոգայի կենտրոններ կան, որոնք մի կողմից՝ անշուշտ ծախսատար են, բայց մյուս կողմից, երբ մարդը գումար է վճարում՝ նրա մոտ մեծանում է պատասխանատվության զգացումը։ Պետք չէ մոռանալ լավ մարզչի հետ ծրագրերի մասին, սա նույնպես կարևոր է, քանի որ սխալ ընտրված ծրագրերը կարող են ոսկորների, հոդերի հետ կապված խնդիրների հանգեցնել, այնպես որ անհրաժեշտ է զգույշ մարզվել։ Վերջապես, խորհրդային տարիներին տարածված էր առավոտյան ժամերին 15 րոպե տևողությամբ պարզ նախավարժանքը։ Ինչ վերաբերում է տնային աշխատանքին՝ այն համարվում է ֆիզիկական ակտիվություն, սակայն այս դեպքում էլ քայլելն անհրաժեշտ է, ուստի այն ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի համարվում։

G.N. Կարծիք կա, որ ճիշտ սնվելը թանկ է, համաձա՞յն եք այս կարծիքի հետ և կարելի է դրան անցնելը աշնանը։

Վ․Պ․Գոկություն չունի ստրեսային կամ ոչ ստրեսային տարվա եղանակ։ Ճիշտ սնվելը օգնում է մեզ կարգավորել օրգանիզմը, և անհրաժեշտ է ճիշտ սննադակարգի այդ որոշումը կայացնելու պահից։ Պետք չէ սպասել նոր տարվան, սեզոնի փոփոխությանը կամ որևէ այլ նման պահի։ Իհարկե, ցանկալի է փոքր քայլերից սկսել (օրինակ՝ հրաժարվել ծխախոտից, մեծացնել ֆիզիկական ակտիվությունը), սակայն սխալ է հետաձգել այդ քայլերը՝ սպասելով տարվա եղանակի փոփոխոխությանը։
Ինչ վերաբերում է սննդամթերքի մատչելիությունը՝ այստեղ ուշադրության արժանի մի քանի ասպեկտ կա։ Այո, առողջ կենսակերպի անքակտելի մաս կազմող միրգը, բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, ձավարեղենը թանկ է, ուստի դժվար է նվազագույն սպռողական զամբյուղը համալրել այդ սննդամթերքով։ Սակայն քայլելն անվճար է, աստիճաններով իջնել-բարձրանալը նույնպես անվճար է։ Հեղուկ (ջուր) ընդունելը շատ էժան է։ Պարզապես կարելի է խնայել՝ գումար չծախսելով ավելորդ քաղցրավենիքի վրա։
Այո, մի կողմից դա սոցիալական, մյուս կողմից՝ մարդկանց կրթված և տեղեկացված լինելու հարց է, չնայած այսօր ԶԼՄ-ները ողողված են նմանատիպ նյութերով։ Նախքան ՃՍ-ի անցնելն անհրաժեշտ է սննդաբանի ակցելել։ Իրականում մեծամասնությունը գիտի, ինչ է իրեն անհրաժեշտ անել, սակայն բացակայում է խթանը, շարժառիթը, և սննդաբանի աշխատանքը ոչ միայն սննդակարգ կազմելն է, այլ նաև որպես մարզիչ՝ քոուչ հանդես գալը․անհրաժեշտ է մարդուն ուղղորդել, խթանել նրան։

G. N․Ի՞նչն է գերադասելի օգտագործել․սառեցված, փաթեթավորված միրգն ու բանջարեղենը, սննդային հավելումները, թե արտերկրյա մրգերը

Վ․Պ․ Սա ընտրություն է, և մոտեցումը հետևյալն է․նախ՝ նախապատվություն պետք է տալ տեղական և սեզոնային սննդամթերքին, օրինակ՝ բազուկ, գազար, կաղամբ։ Անշուշտ ցանկալի է, որ մթերքը քիմիկատներ չպարունակի։ Երկրորդ տեղում սառեցված մրգերն ու բանջարեղենն է, որոնց մեջ առավելագույնս պահպանվում են վիտամիններն ու հանքային աղերը։ Երրորդ տեղում՝ մեզ մոտ ջերմոցային պայմաններում աճեցվածն է։ Չորրորդ տեղում՝ արտասահմանից ներկրված մրգերը։

G․N․Ո՞րն է հոկտեմբեր-նոյեմբեր ամսիների բանջարեղենը։

Վ․Պ․Արևային օրերը կարճանում են, մարդկանց արևի լույս չի բավարարում, բայց արևագույն սննդամթերքն այն բավարար քանակությամբ է իր մեջ ներառել։ Այս ժամանակահատվածում հայկական շուկայում հայտնվում է դդումը, չիչխանը, գազարը, խնձորն ու կորեկը, որոնց օգտագործումն անհրաժեշտ է։ Ձմեռային սննդամթերքից է բազուկը։

G.N. Ինչե՞ս օրգանիզմը ձմռանը նախապատրաստել։

Վ․Պ․ Այս առումով հայկական կլիման իդեալական է։ Մեր աշունը շատ փափուկ է, և ամառը կտրուկ ձմռան չի անցնում, ինչի շնորհիվ օրգանիզմն ինքն է հարմարվում․ կարևորն է օգնել նրան ցրտերին նախապատրստվել։ Սննդակարգից պետք է հանել սառը ճաշատեսակները, բարակ հագուստով միջանցահովիկներին քիչ նստել։ Ցանկալի է աստիճանաբար անցնել սեղոնային սննդամթերքին, օրինակ` հոկտեմբերի սկզբին այլևս ձմերուկ չուտել, քանի որ ժամանակն անցել է։ Այժմ ավարտվում է ելակի և ազնվամորու երկրորդ բերքը, ուստի այդ հատապտուղներն էլ այլևս կարիք չկա ուտել։ Իրականում, չնայած տաք աշնանը՝ անհրաժեշտ է տաք հագնվել և տաք կերակուր ուտել։

 

Արմինե Ահարոնյան