Բա՛վ է պառակտվել
23-03-2020 22:40

Կորոնավիրուսը սնունդով չի փոխանցվում. սննդաբան

 

Բացօթյա առևտրի այս օրերին պարբերաբար կարող ենք հանդիպել։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Gisher.news»-ին փոխանցեց, որ բնակիչներից անընդհատ ահազանգեր են ստանում, բայց այդ ոլորտի կարգավորումը իրենց գործառույթի մեջ չի մտնում։
<«Ահազանգեր ստանում ենք հատկապես հացի շուկայի հետ կապված։ Ասենք, կարող է վաճառողը կամ սպառողները գնան ու հացին ձեռք տան կեղտոտ ձեռքերով։ Ահազանգեր ստացել ենք փողոցային առևտրի հետ կապված։ Ամեն դեպքում` համայնքապետերի հետ կապի մեջ ենք», ասում է Ավետիսյանը։
ՍԱՏՄ –ը պետը ասում է, որ սննդի կետերը պետք է աշխատեն, բայց ցուցումներով։ Ուղեցույցները, ինչպես վստահեցնում է Գեորգի Ավետիսյանը, ուղարկվել են համապատասխան կետերին։
«Նախ սեղանները պետք է հեռու լինեն դրված, յուրաքանչյուր հաճախորդից հետո պետք է ախտահանություն իրականացնեն և, իհարկե, հանեն զուգարաններում տեղադրված չորացման սարքերը» Արդյո՞ք սննդի միջոցով կարող է փոխանցվել վարակը. սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին այս օրերին ամենաշատն այս հարցն են տալիս։ Սննդի միջոցով կորոնավիրուսը չի փոխանցվում`շեշտում է Պիպոյանը։
«Մենք պետք է առաջնորդվենք պաշտոնական տեղեկատվությամբ. խոսքը վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի, Միացյալ Նահանգների դեղերի և պարենի կազմակերպության պաշտոնական լրահոսին, որտեղ հստակ ասվում է, որ կորոնավիրուսը սննդի միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց: Այսինքն՝ սնունդը չի հանդիսանում փոխանցման պատճառ, քանի որ այս վիրուսի զարգացման համար կենսունակ օրգանիզմ է պետք»։
Պիպոյանն ասում է, որ իրեն անընդհատ հարցնում են իսկ, արդյոք փողոցային առևտուրը կարող պատճառ հանդիսանալ վարակի աղբյուրի, վերջինս նշում է, որ այս պարագայում սննդի վաճառվող բաց ու փակ տարածքը կարևոր չի «Վարակը կարող է փոխանցել ոչ թե սննդից, այլ վաճառողից։ Գործ ունենք սննդի հետ, սննդային մակերևույթների հետ, որտեղ վիրուսը չի կարող մնալ կենսունակ ու վարակի աղբյուր հանդիսանալ»։
Պիպոյանը անդրադառնում է նաև այն կարծիքներին, որ տարբեր մակերեսների վրա վիրուսը կարող է այսքան ժամանակ կենսունակ մնալ։ Ասում է, որ սա վերաբերում է կոնկրետ այն դեպքերին, երբ, օրինակ, ասում ենք, որ հեռախոսի էկրանի վրա կարող է պահպանվել, եթե այն հիվանդի հետ անմիջապես կոնտակտի մեջ է եղել։
Հետևաբար, վտանգներից խուսափելու համար Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, ախտահանել իրերն ու մակերեւույթները, սա վերաբերվում է նաեւ հեռախոսներին։ Եվ ևս մեկ միջոց է առաջարկում սննդաբանը. ասում է, որ սրա մասին առաջին անգամ խոսում է մեզ հետ.
«Երկու կարևոր մթերք կա, որ պետք է ավելացվի մեր սննդակարգում։ Դա գինին է ու շոկոլադը։ Գինին սթրեսը հանում է, իսկ շոկոլադն էլ նպաստում է տրամադրության բարձրացմանը։ Կարդում եմ Իտալիայում կատարված հետազոտությունը, որ կորոնոավիրոսի կանխարգելման նպատակով օրական 120մլ. գինի պետք է խմել իմունային համակարգի բարձրացման համար, իսկ շոկոլադն էլ տրամադրություն է բարձրացնում»։
Այնպես որ, սննդաբանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ սննդի մասով բոլորը թող հանգիստ լինեն, պահպանեն հիգիենայի կանոնները, խանութ մտնելիս ցանկալի է օգտագործել ձեռնոցներ, և ամենակարևորը՝ խուճապի չմատնվել, բայց զգոն լինել։

 

 

Արմինե Գևորգյան

Հայաստանում 9 բուժհաստատություն զբաղված է միայն կորոնավիրուսով վարակի դեպքերի բուժմամբ
Ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է
ՀՀ–ում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի
Կորոնովիրուսից մահացածներին չեն դիահերձի