Բավ է պառակտվել
09-12-2019 17:16

Քաղաքացու գրպանը մտնելու հերթական փո՞րձ,թե առողջության ապահովում

 
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի հայեցակարգ, որով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ:
«Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ»,- ասում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։ Որքանո՞վ է նպատակահարմար, որ աշխատող քաղաքացիները վճարեն նաև չաշխատողների համար։ Նախարարն անկեղծանում է, ասում է, որ սկզբնական շրջանում, երբ մշակվում էր այս հայեցակարգը ապահովագրական վճարը վերաբերվելու էր աշխատողներին ու լինելու էր ոչ թե 6 տոկոս, այլ 1,5 -2 տոկոս։ Բայց այս պարագայում աշխատողները այսպես թե այնպես կկարողանային իրենց հարցերը լուծել, թեկուզ վարկ վերցնելով։ Իսկ չգրանցված աշխատողները, թոշակառուները, ինքնազբաղվածները դարձյալ հայտնվելու էին վատթար վիճակում։ Թորոսյանն ասում է, որ եթե ուզում ենք, որ առողջական խնդիր ունեցողը հիվանդանոց ընկնելուց հետո աղետի չենթարկվի ու չաղքատանա, պարտադիր ապահովագրությունը միակ լուծումն է։ Արդյո՞ք սա քաղաքացու գրպանը մտնելու հերթական փորձ չէ, և ինչու՞ առողջապահության ոլորտի խնդիրները չի լուծում կառավարությունը պետական բյուջեի հաշվին, այլ լրացուցիչ հարկ է սահմանում: Թորոսյանի պնդմամբ՝ սա ժողովրդին թալանելու փորձ չէ, կառավարության հատկացումները պահպանվելու են, պարզապես դրանք բավարար չեն:
«Ապահովագրական ցանկում ոչ բոլոր հիվանդություններ են ընդգրկված, բայց ընդգրկված են այնպիսի հիվանդություններ,որ այդ՝ ոչ բոլորը դժվար է թվարկել»,– ասում է նախարարն ու թվարկում հայեցակարգում շարադրված բուժծառայությունների ցանկը, որից բոլորը կարող են օգտվել՝ սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում վիրահատություններ, քաղցկեղային գոյացությունների վիրահատություն, ճառագայթային ու քիմիոթերապևտիկ բուժումներ, ատամնաբուժական ծառայությունների դեպքում բուժում չկա, կա զննում, հեռացում ու պրոթեզավորում: Նախարարն ասում է,որ ապահովագրություն ցանկում ընդգրկված են այնպխիսի հիվանդություններ,որոնց բուժում բավականին թանկ արժէ և նրանք հաշվարկը կատարել են շուկայական գներով ։ Այսինքն փոխանցված գումարը և մատուցվող ծառայությունը համապատասխանի գնին։ Առողջապահության ապահովագրման համակարգ ներդնելու նախաձեռնության դեմ բողոքում են նաև մասնավոր այն ընկերությունները, որոնք իրենց աշխատակիցներին արդեն ապահովագրել են իրենց նախընտրած՝ ապահովագրական մասնավոր ընկերությունում։ Նրանք ասում են՝ ներկա պահին էլ իրենց ցանկացած առողջապահական ծառայությունները ստանում են իրենց ուզած բուժհիմնարկներում, պետական ապահովագրությանը միանալու դեպքում ստիպված կլինեն կրկնակի վճարել՝ բժշկական նույն ծառայություններից օգտվելու համար։ Նախարարի հակափաստարկը հետևյալն է․ «Մենք առաջարկում ենք առողջապահական ծառայությունների շատ լավ փաթեթ, որն ավելի ընդգրկուն է, քան իրենց ունեցածը, նրանք կարիք չեն ունենա կրկնակի վճարել»։

Իսկ ո՛ր բուժհաստատություններից պետք է օգտվեն շահառուները և ի՛նչ որակի բուժսպասարկում պետք է ստանան։ Առավել ևս այն դեպքում, երբ հայաստանյան բուժհասատաություններից շատերում բացակայում և՛ որակը, և՛ մասնագիտական պատրաստվածությունը։ Նախարարն ասում է,որ այս գումարները նաև հնարավորություն կտան բարելավելու բուժսպասարկման որակը։
Սակայն Արսեն Թորոսյանի այս հայեցակարգին դեմ են արտահայտվում անգամ կառավարության ներսում։ Մասնավորապես Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ նոր հարկատեսակը բեռ է՝ տնտեության մրցունակության տեսանկյունից:
«Մի կողմից հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից, ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով։ Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»,–ասում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Արդյո՞ք Ֆինանանսերի նախարության այս դիրքորոշումը նշանակում է,որ նրանք ձեռքերը լվացել ու քաշվել է մի կողմ։ Թորոսյանը չի համաձայնվում այս դիտարկման հետ, նշում է, որ այս նախագիծը ոչ թե Ֆիննախին է, այլ առաողջապահության նախարարությանը։
«Սա մեր նախագիծն է եղել, որ մենք բրթում ենք, այդ թվում ֆԻննախին բացատրելով ու համոզելով, որ շատ կարևոր է այս համակարգի ներդրումը։ Իհարկե պարոն Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց ավելի պահպանողական է այս համակարգերի նկատմամբ, քան ես։ Այստեղ կա նաև մոտեցում՝ ապագայի տեսլականի։ Նա նշել է, որ մեր առաջարկած համակարգը ներդրումներ է բերելու առողջապահություն, բայց ոչ թե ներդրումներ է բերելու,այլ մարդկանց առողջություն և մարդկային կապիտալ, ինչը կարևոր բաղադրիչ է լավ տնտեսություն ունենալու համար։ Հիմա եթե մենք ուզում ենք հարց լուծենք, գոնե հարց լուծելու ճանապարհով պիտի գնանք։ Մեզ ասել են հարցի լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում, մենք տվել ենք այս նախնական հայեցակարգը»,–ասում է Թորոսյանը։
Եվ վերջում նախարարից տեղեկանում ենք սկզբունքի հարց է, որ ապահովագրական այս ծառայությունը ներդրվի հենց իր պաշտոնավարման ընթացքում։
«Անձամբ իմ անձի համար բացարձակ կարևոր չէ, բայց ես վատ կզգամ որ իմ պաշտոնավարման ընթացքում չընդունվի,բայց լավ կզգամ, որ ինչ որ ժամանակ հետո ընդունվի»։

 

Արմինե Գևորգյան