Բավ է պառակտվել
24-03-2020 11:59

Հայաստանում կան բոլոր դեղերը կորոնավիրուսի դեմ․ Թորոսյանը (տեսանյութ)

Երեքշաբթի երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում ներկայացրել է իրավիճակը կորոնավիրուսի վերաբերյալ:

“Մենք ունենք կորոնավիրուսի 235 դրական թեստ։ Դրանցից մի մասն ասիմպտոմատիկ դեպքեր են, հիվանդները ոչ մի բողոք չունեն: Հուսով եմ, որ վաղը կստանանք թեստավորման բացասական պատասխաններ, և այս թիվը կնվազի 15-ով։ Վարակվածության նոր դեպքերից բացի մենք կունենանք հիվանդանոցից դուրս գրվելու և մեկասացումից դուրս գալու դեպքեր։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության ներքո, բայց՝ առանց կյանքի սպառնալիքի գտնվում է վեց քաղաքացի”, - ասել է Թորոսյանը:

Ըստ նրա, Հայաստանում կան բոլոր դեղերը, որոնք օգտագործվում են աշխարհում անգամ փորձարարական մակարդակով, ներառյալ՝ պլանեկիլ դեղամիջոցը։ Ինչ վերաբերում է դեպքերի 41 -ով աճին՝ դա կիրակի և երկուշաբթի օրվա ցուցանիշ է, ինչը ցածր է նախորդ օրերի համեմատ:

“Մենք փորձում ենք կանխել հիվանդության տարածումը մեկուսացման և ինքնամեկուսացման միջոցով”, - ասաց Թորոսյանը:

Նա կարևորել է վաղվանից տարբեր գործունեությունների, մասնավորապես՝ սրճարանների, ռեստորանների և որոշ արտադրությունների փակումը հիվանդության տարածման շղթան ընդհատելու առումով։ Նախարարը կոչ է արել բոլորին մնալ տանը, քանի որ զանգվածային վարակումները դժվարացնում են հիվանդության կանխարգելմանն ուղղված գործողությունները։

“Սա կարևոր է նաև մի քանի հիվանդանոցների վերազինումն ավարտելու տեսակետեից, մի քանի օր է հարկավոր 500-600 նոր մահճակալ - տեղ ունենալու համար, որոնք նախատեսված են հենց կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Հետևեք կանոններին, որպեսզի մենք կարողանանք հավուր պատշաճի դիմակայել գլոբալ մարտահրավերին և դուրս գալ իրավիճակից մեր Հայրենիքի համար նվազագույն կորուստներով”, - ասել է Թորոսյանը:

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ը, մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

Հայաստանում, մարտի 24-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 235 դեպք:

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ այցելու: Կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: