Բավ է պառակտվել
02-04-2020 11:50

Հայաստանում 9 բուժհաստատություն զբաղված է միայն կորոնավիրուսով վարակի դեպքերի բուժմամբ


Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում արդեն 9 բժշկական կազմակերպություն հիմնականում զբաղվում է միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով:
«Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասել է նախարարը:
Առանձնացված հիվանդանոցներն են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.News-ը, որ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք 92 նոր դեպք։ Այսպիսով, ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

Հայտնի է, որ կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում: