Գնա ընտրության
14-05-2026 21:30

«Այ, համբալ, ուզածդ ինչ ա». Քոչարյանը՝ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին և գործող վարչակազմին: Ելույթի հիմնական դրույթները.

Ինքնության թիրախավորում. Քոչարյանն անդրադարձել է եկեղեցու և ազգային արժեքների դեմ իրականացվող քայլերին՝ դիմելով Փաշինյանին. «Այ համբալ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում ցավացնել ամբողջ մի ժողովրդի»:

Կոլեկտիվ հիշողություն. Նախագահը հարց է բարձրացրել, թե արդյոք ժողովուրդը դասեր քաղել է 2020 թ. պատերազմից և Արցախի կորստից՝ նշելով, որ 2021 թ. քվեարկությունը Փաշինյանի օգտին մինչ օրս բացատրություն չունի:

Արտաքին կառավարում. Ըստ Քոչարյանի՝ տպավորություն է, թե գործող ղեկավարի գլխում «չիպ» կա, և նա կառավարվում է Հայաստանից դուրս գտնվող «պուլտով»:

Երևանի խնդիրները. Բանախոսը քննադատել է քաղաքի անպլանավորած աճը՝ նշելով, որ 8 միլիարդի պայմաններում ոչ մի մետրոյի կայան կամ տրանսպորտային հանգույց չի կառուցվել, իսկ գույքահարկը բարձրացվել է «պարգևավճարների համար»:

«Այո, ֆիզիկական սպառնալիք ա, սատկացնելու ենք». Փաշինյանի նոր հիստերիան ու բացահայտ սպառնալիքները
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել Մինասյան
Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում 40 անգամ կրկնել է «Եվ այդ մեկ մարդը դու ես» նախադասությունը
Բացառիկ ձայնագրություն. Ինչպես են Արմավիրում ուսանողներին հարկադրում մասնակցել Փաշինյանի հավաքին
Գագիկ Ծառուկյանը կոշտ է արձագանքել իր տունը խլելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին