
«Գնա, մեր բարձունքները ետ բեր». Գագիկ Ծառուկյանի կոշտ պատասխանը Նիկոլ Փաշինյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խիստ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցում վերջինս ակնարկել էր մինչև 2031 թվականը Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը խլելու և ծերերին հանձնելու ծրագրերի մասին։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նման հայտարարությունները որակել է որպես «դատարկ խոսակցություններ» և կոչ արել իշխանություններին զբաղվել երկրի իրական խնդիրներով.
Ծառուկյանն ընդգծել է, որ իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներն իրենց քարոզարշավի վրա չեն կարող ազդել, քանի որ «հողը նրանց ոտքի տակից գնում է, էլ ասելու բան չունեն»։ Նրա խոսքով՝ ութ տարվա մեջ իշխանությունը ժողովրդին ոչինչ չի տվել, միայն պարտքեր է կուտակել, իսկ բյուջեի միջոցներով սեփական թիմակիցներին ու նախարարներին է պարգևավճարներ բաժանում:
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Փաշինյանի հանդիպումների կազմակերպմանը՝ նշելով, որ մարդկանց այնտեղ ավտոբուսներով են տանում՝ «կողքը կանգնելու և ծափ տալու համար»։




Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում 40 անգամ կրկնել է «Եվ այդ մեկ մարդը դու ես» նախադասությունը