Բավ է պառակտվել
29-10-2018 11:53

Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի օրը մեկնարկած արտահերթ նիստին սկսել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher. News-ը, Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին առաջին ընթերցմամբ չի ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որ դեմ է կառավարության կողմից առաջարկված ԸՕ փոփոխություններին։ “Ծառուկյան” դաշինքի և “Ելքի” խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին, սակայն պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նաև հին օրենսգրքով։ ՀՅԴաշնակցությունը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն զգուշացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները հապճեպ ընդունելու վտանգի մասին։ Քվեարկության ձախողումից հետո “Ծառուկյան” դաշինքը և “Ելքը” հավաքել են ստորագրություններ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը կրկին քննարկելու համար։ Նիստն ընթանում է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի և փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի բացակայությամբ, ովքեր այցով գտնվում են Մոսկվայում խորհրդարանական մեծ պատվիրակության հետ։ Ինչպես նշել է “Ծառուկյան” խմբակցության անդամ, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, փոփոխություններվ առաջարկվում է բացառել թեկնածուների տարածաշրջանային ցուցակները և ներդնել պարզ համամասնական ընտրական համակարգ։ Նա նշել է, որ փոփոխություններով առաջարկվում է վերացնել կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումները և երկարաձգել ձևավորման ժամկետը՝ 6-ից 10 օր։ “Կուսակցությունների ներկայացվածությունն ապահովելու նպատակով նվազեցվել է նաև անցողիկ շեմը 5-ից 4 տոկոս՝ կուսակցությունների և 7-ից 6 տոկոս՝ դաշինքների դեպքում”,-ասել է Պետրոսյանը։ Նրա խոսքերով, ընտրությունների արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն (54%) չձևավորվելու դեպքում նոր ընտրություններ կանցկացվեն։ “Ընդ որում նախատեսվում է, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ներկայացված լինի նվազագույնը չորս քաղաքական ուժով (ներկայումս երեքն է) և պետք է կազմի խորհրդարանի պատգամավորների թվի առնվազն մեկ երրորդը”,-ասել է Պետրոսյանը։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում

Փոփոխություններով առաջարկվում է նաև նվազեցնել ընտրագրավի չափը մինչև նվազագույն աշխատավարձի 7500-ապատիկ (ներկայումս 10000- ապատիկն է), նվազեցնել ընտրագրավի վերադարձի սահմանաչափը, որը կկազմի 2% և ավելի (ներկայումս 4% և ավելի է)։ Բացի այդ, առաջարկվում է բարձրացնել կանանց ներկայացվածության քվոտան գործող 25-ից 30 %-ի, ինչպես նաև վերացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրությունների ընթացքում։
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում են ընտրողների ցուցակների կազմման և մշակման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ։ Առաջարկվում է նաև սահմանափակել ժամկետանց փաստաթղթեր ունեցող անձանց քվերակության իրավունքը, ցուցակներում թողնելով միայն այն ընտրողներին, ում փաստաթղթերը վավեր են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նախատեսվում է նաև ցուցակներից հանել դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց։
Փոփոխություններով առաջարկվում է ներդնել քվերակողների իրազեկման բարձրացմանն ուղղված մեխանիզմներ, մասնավորապես՝ զգալիորեն ավելացնել հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ տրամադրվող անվճար եթերաժամանակը։
Քվերակության գործընթացի մատչելիությունն ապահովելու նպատակով տեղափոխման սահմանափակումներ ունեցող անձիք կարող են քվերակել իրենց հարմար ընտրատեղամասում, իսկ զինծառայողների քվեարկության ժամանակ արգելվում է նրանց վերադաս ղեկավարների և սպայերի ներկայությունը ընտրությունների սենյակում։
Փոփոխություններով նախատեսվում է վերահսկողության հնարավորությունների ավելացում, մասնավորապես՝ նախատեսված են միջազգային և տեղական դիտորդներ հրավիրելու գործընթացներ։ Ընդ որում, ԿԸՀ-ն կարող է մերժել գրանցել այն դիտորդներին, որոնց ղեկավար կառուցվածքում նշված են ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության ցուցակներում ընդգրկված անձիք։
Կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում և այլ հարակից օրենքներում փոփոխություներին և լրացումներին հոկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ և խորհրդարանին առաջարկել ուսումնասիրել հարցը արտահերթ ռեժիմով հոկտեմբերի 22-ին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենսգրքի փոփոխությունները, նշել է, որ դրանց հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը: Հայաստանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետ հոկտեմբերի 24-ին։