Բավ է պառակտվել
30-08-2018 11:15

Իննը կուսակցություն և չորս դաշինք ավագանու ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել

Իննը կուսակցություն և չորս դաշինք հայտ են ներկայացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.News-ը, Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ․ սեպտեմբերի 23-ին։ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո այդ պաշտոնին են հավակնում «Ռեֆորմիստներ» «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայք» (Հայկազուններ), Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն, «Երկիր Ծիրանի», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների և «Լույս», «Երևանի հանրություն», «Իմ քայլը», «Երևանցիներ» դաշինքների թեկնածուները։
Գրանցումը կավարտվի 2018թ․ սեպտեմբերի 3-ին։
2018թ․ օգոստոսի 16-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց դադարեցնել Երևանի ավագանու խորհրդի լիազորությունները։
Մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրություններն անցնում են կուսակցական ցուցակներով։ Կուսակցությունների առաջադրումը կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը։ Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է, իսկ դրանից մեկ շաբաթ անց կսկսվի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մոտ 10 օր։
Եթե Խորհրդի ընտրությունների արդյունքում մասնակից կուսակցություններից մեկը հավաքի 50%-ից ավել ձայն՝ ապա ընտրված քաղաքապետ կհամարվի այդ կուսակցության ցուցակի առաջին տեղով ներկայացված թեկնածուն։
«Քաղաքացիական պալմանագիր» կուսակցությունը (որի ղեկավարն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը) արդեն առաջադրել է հայտնի դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը Երևանի քաղաքապետի գալիք ընտրություններում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգությունը»՝ իր ղեկավար Րաֆի Հովհաննիսյանին, «Դաշնակցություն» կուսակցությունը՝ Բնապահպանության նախարարության անտառտնտեսության պետկոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրնաց Երկիրը»՝ իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։