Բավ է պառակտվել
26-12-2022 11:52

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Մինասյանը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը 2022 թվականի հունվարի 12-ից և այդ պաշտոնից ազատվել էր երեկ՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետի հրամանով։

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն այս տարվա հոկտեմբերի 7-ին ընտրվել է Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահ։