Բավ է պառակտվել
28-09-2018 11:51

Երևանի նոր քաղաքապետի երդմնակալությունը կկայանա հոկտեմբերի 13-ին

Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը կկայանա հոկտեմբերի 13-ին։

“Հոկտեմբերի 10-ին կայանալու է ավագանու առաջին նիստը, որի ժամանակ նա քաղաքապետ կդառնա՝ առանց քվեարկության”,- ասվում է “Հրապարակ” թերթում։

Պարբերականը նշում է, որ համաձայն ավանդույթի՝ ավագանու ամենաավագ անդամը երկու այլ անդամի ուղեկցությամբ Երևանի պատմության թանգարանից պետք է վերցնի հայոց 12 մայրաքաղաքների անվանումներով լանջաշղթան որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և կախի այն նորընտիր քաղաքապետի կրծքին։

“ՔՊ” մամլո խոսնակ Վահան Կոստանյանը նշել է, որ տեխնիկական հարցերով զբաղվելու է քաղաքապետարանի աշխատակազմը։

Այդ առումով թերթը գրում է, որ ըստ երևույթին, ավագանու ամենաավագ անդամը Լիլիթ Պիպոյանն է “Իմ քայլը” դաշինքից։

“Ալսպիսով, ավագանին բավականին երիտասարդացել է”, - ամփոփում է պարբերականը։

Ավելի վաղ Gisher.news-ը հրապարակել էր կիրակի, սեպտեմբերի 23-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքները։ Երևանի քաղաքացիներն ընտրում էին 12 քաղաքական ուժի միջև։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքերի նախնական հաշվարկի համաձայն հաղթանակ է տարել “Իմ քայլը” դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն, ով հավաքել է ձայների 81,5%-ը։ Երկրորդն ընտրարշավի ավարտին է հասել “Բարգաված Հայաստան” կուսակցությունը ձայների 6,95% արդյունքով։ Երրորդ տեղում է “Լույս” դաշինքը 4,99% արդյունքով։