Բավ է պառակտվել
11-03-2021 12:05

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդն ընդունել է մնացած ուժերի հետ հանդիպման նախագահի հրավերը

Ավելի վաղ Gisher.News-ը գրել էր, որ Արմեն Սարգսյանն իր մոտ է հրավիրել քաղաքական դաշտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ճգնամից դուրս գալու ուղիները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման հրավերը։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ նախագահն իր մոտ էր հրավիրել վարչապետին, բոլոր ընդդիմադիր խմբակցություններին և «Հայրենիքի փրկության շարժմանը» քաղաքական ճգնամից դուրս գալու ուղիները քննարկելու նպատակով։

Մարուքյանի խոսքով, իր կուսակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որը կնպաստի քաղաքացիական համերաշխության վերականգնմանը և ստեղծված իրավիճակից դուրս գալուն:

Նախագահի մտահղացման համաձայն, հանդիպումը պետք է տեղի ունենա մարտի 13-ին, ժամը 12:00-ին: Քաղաքական ուժերը քննարկմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին կարող են հայտնել մինչև մարտի 11-ի ժամը 18: 00-ն:

Նշենք, որ նախօրեին` մարտի 10-ին, Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ իր ղեկավարած քաղաքական ուժի առաջարկն այլևս արդիական չէ: