
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ՀՀ նախագահի նստավայրի առջև հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ հունիսի 7-ին ժողովուրդը որոշելու է՝ ունենալ ամոթի՞, թե՞ հպարտության նախագահ:
Զրոյական հեղինակություն. Մարուքյանը գործող նախագահին անվանեց զրո հեղինակությամբ պաշտոնյա, ով չի հանդիսանում հակակշիռ իշխանության համար և անիմաստ ծախսում է հարկատուների փողերը:
Խայտառակ դրվագներ. Նա հիշեցրեց Բրիտանիայի թագուհու դագաղի մոտ նկարվելու սկանդալը և նախագահի կեցվածքը Ալիևի առջև, որն անվանեց խայտառակություն:
Ադրբեջանական թեզեր. Ըստ Մարուքյանի՝ Կիրանցում նախագահի հայտարարությունը, թե «առաջին անգամ է տեսնում պետական սահման», ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ կասկածի տակ դնելով մեր մյուս սահմանների լեգիտիմությունը:
Իմպիչմենտի հեռանկարը. Մարուքյանը խոստացավ, որ իրենց ընտրվելու դեպքում նախագահը հաջորդ օրը կամ հրաժարական կտա, կամ կհեռացվի իմպիչմենտի միջոցով:


«Այս 8 տարիները մեր ազգի խայտառակության տարիներն են». Սամվել Կարապետյան

