Բավ է պառակտվել
05-02-2020 19:01

ՀՀ ԱԳՆ իրականացնում է ջայլամի քաղաքականություն՝Կարեն Բեքարյան

Ժնևյան հանդիպումն ուղղակիորեն ի ցույց դրեց բավականին երկար ժամանակահատված տևած այն կեղծիքը, որ որևէ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա, չտալով նույնիսկ մանևրելու հնարավորություն։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը
Նա անդրադրադառնալով ժնևյան հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որում օգտագործում է արտահայտություն՝ «ճիշտ կլինի հնարավորինս շուտ բանակցային գործընթացին ներգրավել Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչներին»՝ նշեց, թե մեր արտաքին գերատեսչությունն իրականացնում է ջայլամի քաղաքականություն՝ փակ ականջներ, փակ աչքեր սկզբունքով:

Բեքարյանի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը Ժնևում թքած ունենալով վարչապետի տված հարցման և Արցախից եկած պատասխանների վրա քննարկում է այն փաստաթուղթը, որն, իբրև թե, ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։
«Երկրորդ տարրը բավական ճղճիմ բեմադրված թատրոնն էր, երբ Ժնեւի հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Կապանի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե ի՞նչ ունեմ ստացած նախորդներից: Այդտեղ մենք իրավիճակի աբսուրդ ունենք: Խոսքը վերաբերում է երկրի գլխավոր բանակցողին՝ ի պաշտոնե այդ պարտականությունները կատարողին, եւ այդ մարդը նախկինների թողած ժառանգության հետ կապված վկայակոչում է ինչ-որ լրատվամիջոցի հրապարակումը: Սա աբսուրդի ժանրից է: Այսինքն` դու տեղյակ չես այդ ժառանգությանը փաստաթղթային իմաստով, եւ պետք է հենվես ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման վրա՞: Հետեւից էլ ասես, որ քանի որ այդ հրապարակմանը հերքում չի եղել, երեւի ես դա ընդունեմ որպես փաստ: Այսինքն` մենք այստեղ գործ ունենք մի փաստի հետ, որ սեփական հանրության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն կա: Միայն այդ պարագայում է հնարավոր հիմարի տեղ դնել բոլորին: Որքան շուտ մեր հանրությունը սա գիտակցի, այնքան ավելի շուտ կհասկանանք մարտահրավերները»,-շարունակեց բանախոսը:

Բեքարյանը հիշեցնում է,որ տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այն արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը, նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ:
«Մենք գործ ունենք տգիտության կամ ծրագրավորված դավադրության հետ: Եթե մեր ԱԳՆ-ի նպատակը ֆորմալ փաստաթղթային հիշեցումն էր, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու, նա առնվազն ուներ հնարավորություն`հենվելու 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովի վրա, որտեղ նշված էր, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են»:
Բեքարյանը նշում է,որ չկա որևէ տրամաբանություն այս ընթացքի մեջ.
«Բայց անտրամաբանականն էլ այսպես վտանգավոր դարձնելու համար հունար է պետք է ունենալ»։
Կարեն Բեքարյանը նաեւ կարծում է, որ ժնեւյան բանակցությունների նույն օրը համանախագահներից մեկը լեգիտիմացնում է «Արցախի ադրբեջանական համայնք» կոչեցյալին `հանդիպելով այդ համայնքի ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, խոսքը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասին է: Բանախոսն էլ հիշեցնում է, որ այդ մասին մինչ այդ, բաց տեքստով խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հետո, օրերի տարբերությամբ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ հանդիպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը: «Մեր ԱԳՆ-ն այդ համայնքի ճանապարհն է բացո՞ւմ»,- հարց է տալիս Կարեն Բեքարյանը:

Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այն  արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը, նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ: