ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում քննարկել է հայ-իրանական համագործակցության հեռանկարներըԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։
Բավ է պառակտվել