Բավ է պառակտվել
29-03-2019 16:45

Փաշինյանը ասել է, ինչպես է անցել Ալիևի հետ հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումն անցել է նորմալ։ Վարչապետն այդպես է պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։

“Հանդիպումն անցել է նորմալ”,- ավտոմեքենա նստելով ասել է նա։

Ինչպես ավելի վաղ գրել է Gisher.News-ն, ուրբաթ Վիենայում կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը նախ՝ ընդլայնված կազմով, ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև՝ դռնփակ, որից հետո երկրների ղեկավարներին նորից միացել են արտգործնախարարներն ու համանախագահները։

Փաշինյանի և Ալիև դռնփակ հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։

Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։

1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները:

Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը պահպանվում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: