Telegram @gishernews
28-07-2020 13:16

Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողություններով խոչընդոտում է խաղաղ գործընթացի վերսկսումը. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:
Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար:

 

 

Արմինե Գևորգյան

Ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները․
Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասով մեր կողմից հստակություն կա. ԱԳ նախարար
Գերտերությունների ղեկավարների շնորհավորանքը ՀՀ անկախության տոնին
«Հոգնել ենք իշխանության անմակարդակ պահվածքից»․Մարուքյան
Հակառակորդի գործողությունները մահվան դեպքում  ընտանիքի անդամներին կվճարվի 5 մլն դրամ․ նոր օրենքի քննարկում ԱԺ –ում