Բավ է պառակտվել
20-07-2015 10:42

Մահացել է Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո հուլիսի 19-ին մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ և «Ռուսաստանի վերածնունդ» կուսակցության գործող նախագահ Գենադի Սելեզնյովը, այս մասին  հայտնել է նրա փեսան՝ Անդրեյ Անդրևը։ «Այսօր երեկոյան 68 տարեկան հասակում մահացել է Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Սելեզնյովը քաջաբար պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ «Բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ, սակայն այսօր Գենադի Նիկոլաևիչի սիրտը կանգ առավ»,- նշել է Անդրևը։ Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումից հետո սկսված բարդությունների պատճառով։