Բավ է պառակտվել
03-03-2020 16:58

Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ավելի վաղ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Անկարայում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

“Հակամարտության լուծումը պետք է լինի Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակում”,- գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը թվիթերյան իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

“Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ”,- ասել է Նաղդալյանը։