Բավ է պառակտվել
18-09-2020 20:53

«Հոգնել ենք իշխանության անմակարդակ պահվածքից»․Մարուքյան

Բազմաթիվ մտավորականներ ասում են՝ բան չենք ուզում խոսել, որովհետև հարձակման են ենթարկվում, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով իշխանության երեկվա պահելաձեւը:

Ոպես վառ օրինակ` Մարուքյանը հիշեցրեց օրերս կատարված դեպքը։ Նա հայտնեց, որ ԼՀԿ–ական պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ եղավ 2018-ին տված խոստումը, թե Վանաձորում 30 մլն դոլարի ներդրում կարվի և գազաբալոնների գործարան կբացվի։ Ի պատասխան հոդվածներ են պատվիրվել ԼՀԿ–ի դեմ։

«Երբ վարչապետից հետաքրքրվել էինք գործարանի մասին, նա ասել էր, որ չի հիշում` ինչի մասին է խոսքը։ Մենք էլ հիշեցրել էինք, որ վարչապետն անգամ բացմանն է ներկա եղել։ Դրանից հետո Armtimes–ը կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա ներդրումները և ամբողջ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչում մեր հասցեին` Էդմոնիկ, Արամիկ»,–ասում է Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով` ինքը, կինը կամ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը չունի լրատվամիջոց, որ կարողանան վիրավորանքներ պատվիրել։ Մարուքյանը նշեց` անմակարդակ պահվածքից հոգնել են։

Մարուքյանի իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց «բերանը փակելու» համար. «Բայց բերանները չեն փակվելու, հարցերը չեն ավարտվելու»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը բողոքում է, որ իշխանությունը պետական ողջ ապարատը հանել է իրենց դեմ, իշխանական պատգամավորն էլ ասում է, որ եթե նման բան անեին, մեկ ժամվա ընթացքում տվյալ կուսակցության կնիքը կլիներ իրենց մոտ, Մարուքյանն ասաց. «Դա նշանակում է՝ իշխանությունն ասում է, որ բռնատիրական ռեժիմով աշխատելու ներուժ ունենք, մենք չենք անում ու ձեզ լավություն ենք անում: Մարդիկ գլուխ են գովում, որ կարող են ապօրինություն անել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը  համոզված է, որ  ներկայիս իշխանությունը լեգիտիմ ձևով ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները երբեք չի ընդունում։ «Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունել, որ սխալ են արել: Ինչ լինի, ինչ-որ պատճառ գտնում են, որ ի պատասխան ասեն: 20 օրից ցրտերը կընկնեն, ու դրա համար ընդդիմությունն է մեղավոր»:

Մարուքյանի գնահատմամբ, ներկայիս պահվածքով իշխանությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ:

Մարուքյանը անդրադարձավ  Ծառուկյան–Փաշինյան հեռակա  բանավեճին։ Ասաց,որ այն  Ինչ տեղի է ունենում, ամեն ինչ քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի։

«Չեմ ցանկանում մտնել 2 նախկին գործընկերների տարածք, որովհետև երբ նրանք հուշագիր էին ստորագում, ինձ չէին հարցնում, երբ բանավիճում էին, ինձ չէին հարցնում: Իմ անելիքն այդտեղ չկա», - ասաց նա:

Պատգամավորը միայն նկատեց, որ քաղաքական դեբատի մակարդակը պետք է պահվի՝ օրինակ բելերով, որ իրենք փորձել են պահել.

«Բայց երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ իրավիճակում պատասխանդ դառնում է գոտկատեղից ներքև»: