Բավ է պառակտվել
23-11-2023 11:45

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպման շուրջ պայմանավորվածությունը

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – նշել է Բադալյանը Facebook-յան գրառման մեջ։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ–ից հայտնել են, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ «Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի նոյեմբերի 22–ի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են։ Առաջին սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 28,6 հազար քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ. Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանազերծման քաղաքական հիմք է հանդիսանում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրել են հետխորհրդային բոլոր երկրները։ Խոսելով հաջորդ՝ երրորդ սկզբունքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ համաձայն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության սկզբունքներին։

ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանին․ Երևանն առաջարկել էր Բաքվին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Ադրբեջանցի զինծառայողները առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Փորձը կանխվել է
Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ. Փաշինյան
Ադրբեջանի էքսպանսիոնիստական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է. Արցախի ԱԳՆ