Բավ է պառակտվել
25-06-2023 20:11

Ադրբեջանի էքսպանսիոնիստական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի էքսպանսիոնիստական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայկական պետականության, այլև տարածաշրջանային կայունության և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների կապակցությամբ Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները:

«Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոունին, դեսպան Սեմ Բրաունբեքին, Մայքլ Ռուբինին, Դեյվիդ Ֆիլիպսին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում նաև բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար։

Ամերիկացի կոնգրեսականները զգուշացնում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին
Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպման շուրջ պայմանավորվածությունը
ՀՀ ԱԳՆ-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում նշել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը
Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակման հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում