Բավ է պառակտվել
14-06-2023 14:13

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխի ուղղությամբ

Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Այսօր ավելի վաղ ՊՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ (նախագծի արժեքը՝ 70 մլն դոլար), ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, կիրառելով նաև ականանետ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակ են բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ