Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ուրբաթ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հունիսի 14-ին Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից Արարատի մարզում կառուցվող գործարանը ենթարկվել է ադրբեջանական զինուժի գնդակոծմանը։ Բեկորային վնասվածքներ են ստացել շինհրապարակում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի, նրանց վիրահատել են։