Բավ է պառակտվել
10-06-2023 10:59

Հայաստանը հերքել է Երասխում կառուցվող գործարանի՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին Ադրբեջանի հայտարարությունը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել Երասխ համայնքում (Արարատի մարզ, Ադրբեջանին սահմանակից) մետալուրգիական գործարանի կառուցման վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը», - ասված է նախարարության ֆեյսբուքյան հայտարաության մեջ։
Նշվում է, որ այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»,- շեշտել են նախարարությունում։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր Երասխում 70 մլն դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարանի կառուցման մասին։ Ենթադրվում է, որ ձեռնարկությունում կաշխատի մոտ 1000 մարդ, արտադրության տարեկան ծավալը նախատեսված է շուրջ 180 հազար տոննա։

Հայաստանում ԵՄ առաքելությունն ինքն իրեն հերքում է․ դիտորդները եղել են Ադրբեջանի կրակոցների թիրախում
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Պետքարտուղարությունը հերքում է Հայաստան-ԱՄՆ զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան