ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ:
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ԱՄՆ-ն անցկացնում է գործընկեր երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է։
«Մեր գործընկերների հետ պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում՝ մարտունակությունը պահպանելու և մեր զինված ուժերի փոխգործունակությունը մշտապես բարելավելու համար։
Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: Այն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ 2003 թվականից Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակում, այնպես որ ոչ, սրանք սովորական զորավարժություններ են, որոնք որևէ կերպ չի կարելի կապել է այլ իրադարձության հետ», - պարզաբանել էՄիլլերը:
Խոսելով այս կապակցությամբ Երևանի նկատմամբ Մոսկվայի կոշտ արձագանքի մասին՝ Միլլերը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ձեռնպահ մնա այլ երկրներին դասախոսություններ կարդալուց անվտանգության միջոցների մասին։
Նախօրեին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։