Բավ է պառակտվել
15-08-2023 18:59

Հայաստանում ԵՄ առաքելությունն ինքն իրեն հերքում է․ դիտորդները եղել են Ադրբեջանի կրակոցների թիրախում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իրենց դիտորդները Գեղարքունիքի մարզում պարեկություն իրականացնելիս եղել են կրակոցների գոտում։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում այն վայրում, որտեղ կրակել են»,–ասված է «Թվիթերի» էջի նոր հայտարարության մեջ։
Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։
Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ` ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։
Սրան հաջորդեց համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաև իրենց մեքենայի ուղղությամբ։
Տեսանյութի տարածումից հետո առաքելությունը ջնջեց նախորդ` խիստ որակում տված թվիթը և նոր հայտարարություն հրապարակեց։

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ
ԵՄ-ն և Հայաստանը աշխատում են համագործակցության նոր օրակարգի վրա. դեսպան Մարագոս
ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելությունը. Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն
Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից