Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժը կրակել է Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
«Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակում է գործարանի ուղղությամբ։