Բավ է պառակտվել
24-07-2023 13:39

Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ

ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ադրբեջանական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիական անձի ուղղությամբ
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական զինուժը վեց ժամից ավելի կրակել է Արցախում դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ