Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը:
«Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Ադրբեջանը տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառում է սկսել սահմանադրական կարգի վերականգնման նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմին և համատեղ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին»։
Բավ է պառակտվել