Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրությունում։