Արցախի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Ակնա (Ագդամ)-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքն Արցախ:
«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։ Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, հավելելով, որ ակտիվիստները մտադիր են գիշերել այնտեղ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղ մարասիրական բեռ ուղարկելու մասին։