Ֆրանսիայից Արցախի բնակչության համար նախատեսված մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Երևանից ուղևորվել է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր՝ Արցախ մուտք գործելու համար։
«Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ՝ տասը բեռնատարներից բաղկացած շարասյունն այսօր առավոտյան Երևանից ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի սահման»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գավինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով կուղեկցի Երևանից Լաչինի միջանցք մեկնող ավտոշարասյունը։ Մարդասիրական օգնությունը տրամադրել են Փարիզ, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օվերն, Օքսիտանիա քաղաքները և Լուարայի շրջանը:
Հունիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն բեռնատարների շարասյունը մինչ օրս կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ադրբեջանը, փաստացի, արգելափակել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 9-ին Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնության բեռնատարների շարասյանը միացավ Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարը։