Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն այցելել են հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, որտեղից, ըստ էության, սկսվում է Լաչինի միջանցքը։
Հուլիսի 27-ին Հայաստանից մոտ 400 տոննա մարդասիրական բեռով 19 բեռնատար, ուղևորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ նրանք կանգնած են Կոռնիձորում՝ սպասում են ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի պատասխանին։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Դիվանագետները, մասնավորապես, ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին։