Արցախցիները հանրահավաք են անցկացնում հանրապետությունը Հայաստանի հետ կապող մայրուղու վրա գտնվող Կոռնիձոր գյուղի մոտ, որտեղ ադրբեջանցիները անցակետ են տեղադրել։
Հանրահավաքին միացել են նաև արցախցիները, ովքեր Ստեփանակերտից երթով շարժվել են դեպի Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։
«Ո՛չ ապօրինի անցակետին», «Ո՛չ էթնիկ զտումներին», «Կեցցե Արցախի Հանրապետությունը», «Կեցցե Սյունիքը». (մարզ Հայաստանի հարավում - խմբ.) - նման կարգախոսներ են հնչում բողոքի ակցիային։
Ցուցարարների պահանջն է՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը։