Հայաստանի քաղաքացիները ալյուրով, հացով և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքովներով փակել են ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը՝ պահանջելով այն հասցնել Արցախ:
Ակցիան կազմակերպած «Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանն ասել է, որ հավաքված սննդով ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը փակելը խորհրդանշական քայլ է։
Նա հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բանաձև ընդունել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, կյանքի կոչելով ՄԱԿ-ի դատարանի վճիռը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության համար։